< Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2014թ. առաջին նիստը
26.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՄՐՑՈՒՅԹ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ Մրցակցային դրամաշնորհային ծրագրերի մրցույթ   ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Մրցակցային դրամաշնորների ծրագիրը»: Մրցակցային դրամաշնորհային ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի: Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին` • Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում: • Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրություն, վերամշակում, պահեստավորում, նոր տեխնոլոգիաների ներդրում: • Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում: • Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում: • ՀՀ տարածաշրջաններում, կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում: Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել` • Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ), • Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր: Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (ֆերմերային խմբի անդամները չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից: Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին: Ծառայություն մատուցող կարող են լինել` • Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ • Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ • Հասարակական, հետազոտական, կրթական և խոհրդատվական հաստատությունների մասնագետներ • Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ:   Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով: Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև: Բացի ֆինանսական ներդրումից, հավակնորդները կարող են կատարել ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ:   Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին` • Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը, • Դրամաշնորհի գումարը պետք է լինի` նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար, • Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ, • Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը, • Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ, • Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:   Հայտերի (դիմումների) ընդունումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտերը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարություն մինչև 2014 թ. ապրիլի 07, ժամը 16:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի: Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ:   Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը: Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով «Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ներքոնշյալ ժամանակացույցի: Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ • Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից • “ԳԾԻԳ” ՊՀ-ից էլ. փոստ - info@arspiu.com Կայք - www.arspiu.com Հեռ - 29-73-01; 29-73-02; 29-73-03



To top