< ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
17.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի որոշ ինվազիոն հիվանդությունների կանխարգելում

Գյուղատնտեսական կենդանիների մատղաշը ինվազիոն հիվանդություններովվարակվում է զարգացման ներարգանդային շրջանում, ծնվելուց անմիջապեսհետո կամ էլ առաջին արոտային պահվածքի ընթացքում: Հայտնի է, որ ինվազիոն հիվանդություններով հիվանդանալու հետևանքովդանդաղում է մատղաշի աճն ու զարգացումը, իսկ հետագայում նրանցիցստացվում է ցածր մթերատվությամբ և շահագործման անբավարարհատկանիշներով օժտված կենդանիներ: Ինչպես հայտնի է, հանրապետությունում լայնորեն տարածված ենգյուղատնտեսական կենդանիների ինվազիոն հիվանդությունները, որոնցովմատղաշի վարակումը տարեցտարի ավելանում է, որը հետևանք էհանրապետությունում այս հիվանդությունների նկատմամբ պլանայինկանխարգելիչ միջոցառումների բացակայության: Այս հիվանդությունների առաջացումը սերտորեն կապված էշրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքից: Շրջակա միջավայրի աղտոտումը կենդանիներիարտաթորանքով, սպանդի և կենդանական հումքի մշակման մնացորդներով, բերել են այն իրավիճակին, որ հողը,ջուրը, կերերը և այլն, հանդիսանում են այս հիվանդությունների հարուցիչների կուտակման և հետագա տարածմանպահեստարան: Ստորև ներկայացվում է հանրապետությունում մատղաշի առավել տարածված որոշ ինվազիոնհիվանդությունների նկատմամբ առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները:   Մոնեզիոզներ: Հայաստանում ամենատարածվածը մանր եղջրավոր անասունների և տավարի ցեստոդոզներն են:Հարուցիչների առավել տարածված տեսակներն են` M. expansa, M. benedeni, M. autumnalia: Մոնեզիոզովհիմնականում հիվանդանում են 1,5-8 ամսական գառները և ուլերը, ինչպես նաև նույն տարում ծնված հորթերը:Հիվանդությունը մատղաշի մոտ շատ հաճախ արտահայտվում Է նաև տեղաճարակների կամ համաճարակներիձևով: Մոնեզիոզը կանխարգելելու նպատակով պրեիմագինալ, կանխարգելիչ ճիճվաթափությունը առաջին անգամկատարում են գառներին արոտավայր տեղափոխելուց 14-15 օր անց, երկրորդ անգամ, առաջինից 15-20 օր անց ևերրորդ անգամ` երկրորդից 25-30 օր անց: Մաքիներին առաջին անգամ ճիճվաթափության են ենթարկում հունիսիվերջին կամ հուլիսի սկզբներին, երկրորդ անգամ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:   Կենդանիների ասկարիդատոզներ: Հիվանդությունը խոզերի մոտ հարուցում է բարակ աղիքներում,լեղածորանում և ենթաստամոքսային գեղձի ծորանում մակաբուծվող Ascaris suum կլոր որդը: Ասկարիդոզի նկատմամբ անապահով տնտեսություններում խոզամայրերին ծննդաբերությունից մեկ ամիս առաջճիճվաթափում են: Խոճկորներին պրեիմագինալ ճիճվաթափում են երեք անգամ` 35 օրական, 55 օրական և 90օրական հասակներում: Կենդանիների կղկղանքները ասկարիդների ձվերի առկայության նկատմամբ պարբերաբարհետազոտում են, անհրաժեշտության դեպքում նրանց ճիճվաթափում են: Անասնաշենքերը ևզբոսահրապարակները ախտահանում են քսիլոնաֆթի(70-800C) 10% կամ 5% կծու նատրիումի կամ կալիումի(70–800C) լուծույթներով:   Հորթերի նեոասկարիդոզ: Հարուցիչը Neoascaris equorum որդը, տեղակայվում Է հորթերի բարակ աղիներում ևշրդանում: Տնտեսություններում հիվանդությունը կանխարգելելու նպատակով հղի կովերին և մինչև չորս ամսական հորթերին պահում են անջատ: Հորթերին առաջին անգամ ճիճվաթափում են մեկ ամսական հասակում, 5 օրպահելով անասնաշենքում, այնուհետև գոմաղբը հավաքում և ենթարկում են կենսաջերմային մշակման: Կովերինհանում են այն արոտավայրերը, որտեղ չեն եղել մինչև 5 ամսական հորթերը:   Ձիերի պարասկարիդոզ: Հարուցիչը` Parascaris equorum որդը, մակաբուծվում Է ձիերի բարակ աղիներում:Կանխարգելման նպատակով նույն տարում ծնված մտրուկներին առաջին անգամ ճիճվաթափում են օգոստոսամսին, երկրորդ անգամ` կաթից կտրելուց հետո, 1-2 տարեկան մատղաշներին և մեծահասակ ձիերինճիճվաթափում են մարտ-ապրիլ և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ճիճվաթափելուց հետո ախոռները ախտահանում են, իսկ արոտային պահվածքի դեպքում, այն հատվածները, որտեղ ձիերը ճիճվաթափվել են,վարում են:   Թռչունների ասկարիդոզ: Թոչունների մոտ հիվանդությունը հարուցում Է նրանց բարակ աղիներումմակաբուծվող Ascaridia galli որդերը: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով խորհուրդ Է տրվում անցնել թոչունների վանդակային պահվածքինև, որ ամենակարևորն Է, մատղաշին անհրաժեշտ Է պահել մեծահասակ թոչուններից անջատ: Թոչուններիզբոսահրապարակները ասֆալտապատում են: Հատակային պահվածքի դեպքում թոչուններին ճիճվաթափում են45-60 օրը մեկ անգամ:   Տավարի և մանր եղջերավոր անասունների դիկտիոկաուլյոզներ: Հիվանդությունը բավականին տարածվածէ Հայաստանի հանրապետությունում և մեծ վնաս է հասցնում անասնապահությանը: Մանր եղջերավորանասուննեոի մոտ մակաբուծվում է Dictyocaulus filaria, իսկ տավարի մոտ` D.viviparus որդը: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով պետք է կատարել հետևյալ միջոցառումները. 1.Հաշվի առնելով թրթուրների զարգացման կենսակերպը` փոխել արոտավայրերը: 2.Արոտավայրերում հորթերին պահել մեծահասակներից առանձին: 3.Կենդանիներին ջրել միայն ջրմուղի մաքուր ջրով: 4.Մատղաշներին կերակրել միայն ապահով արոտավայրերից հնձված խոտով: 5.Նոր բերված կենդանիներին պահել կարանտինում, մի քանի անգամ ստուգելուց հետո, նոր միայն խառնելընդհանուր հոտին: 6.Ընթացիկ տարում և անցյալ տարի ծնված հորթերին առաջին անգամ ստուգել 45-50 օրական հասակում,այնուհետև պարբերաբար հետազոտել մինչև արոտային շրջանի ավարտը: 7.Գարնանը, արոտավայր հանելուց 20 օր առաջ հետազոտել գառներին, հաջորդ անգամ` հուլսին և օգոստոսին:Աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց առաջ, կրկին ստուգել ոչխարներին, հիվանդներ հայտնաբերելուդեպքում` ճիճվաթափել:   Խոզերի մետաստրոնգիլյոզներ: Հիվանդությունը հարուցում են խոզերի բրոնխների լուսանցքում, հատկապեսթոքերի հետին բլթերում մակաբուծվող, M.elongatus, M.pudendotectus և M.Salmi որդերը: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով խոզանոցների հատակը բետոնապատում կամ ասֆալտապատւմ են,ուշադրություն են դարձնում նրանց սանիտարական վիճակի վրա: Զբոսահրապարակները նույնպեսբետոնապատում և ամեն օր հեռացնում են այնտեղ կուտակված գոմաղբը: Գոմաղբը ենթարկում ենկենսաջերմային մշակման: Արգելվում Է կենդանիներին դուրս հանել անձրևից հետո, երբ հողի մակերեսինշատանում են անձրևաորդերի քանակը: Նույն տարին ծնված մատղաշին մեծահասակներից պահում են զատ: Կանխարգելիչ ճիճվաթափությունըկատարում են տարեկան երկու անգամ` աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց 10 օր առաջ և գարնանը`մինչև կենդանիների անասնաշենքերից դուրս հանումը: Կենդանիներին կանխարգելիչ նպատակներով ենթարկում են պրեիմագինալ ճիճվաթափության: Մատղաշինճիճվաթափության են ենթարկում 1,5-2 ամսական հասակից:   Կենդանիների էյմերիոզներ: էյմերիոզներով հիվանդանում են տավարը, մանր եղջերավոր անասունները, շները,ճագարները, թռչունները, ինչպես նաև ընտանի ու վայրի կենդանիները, հատկապես` դրանց մատղաշը: Տավարաբուծական տնտեսություններում այս հիվանդությունը կանխարգելելու նպատակով տնտեսություն նորբերված կենդանիներին մինչև 30 օր պահում են կարանտինում: Հորթերին արոտ են հանում մեծահասակ տավարիցառանձին: Հիվանդությունը կանխարգելու նպատակով հորթերին 2-3 շաբաթական հասակում նշանակում ենբուժման համար առաջարկվող դեղամիջոցներ` ավելի ցածր դեղաչափերով, 10 օր շարունակ: Նույն կերպվարվում են նաև մանր եղջերավոր անասունների հետ: Ճագարներին անհրաժեշտ է պահել ցանցապատ հատակներով վանդակներում: Ամեն օր անհրաժեշտ է փոխելցամքարը և եռացրած ջրով լվանալ կերամաններն ու ջրամանները: Մատղաշին մայրերից անջատելուցանմիջապես հետո 5 օր նշանակում են ֆուրազուիդոն` 0,02գ/կգ դեղաչափով, այնուհետև 5 օր տալիս ենընդմիջում և կրկին կրկնում են 5 օր: Թռչնանոցներում այս հիվանդությունը կանխարգելելու նպատակով բարելավում են սանիտարական պայմանները,խորհուրդ է տրվում թռչուններին պահել ցանցավոր հատակներ ունեցող վանդակներում: Միաժամանակ էյմերիոզըկանխարգելելու նպատակով ճտերին տալիս են բուժման համար առաջարկվող դեղամիջոցները, սակայն ավելիցածր դեղաչափերով:



To top