< ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔՈՍ

Քոսը ոչխարների սուր և խրոնիկական ընթացք ունեցող խիստ վարակիչ հիվանդություն է, որը արտահայտվում է քորով, մաշկի ախտահարությամբ, բրդաթափությամբ և քաշի անկումով: Հարուցիչը: Մինչև 0.8 մմ երկարություն ունեցող, ձվաձև տզեր են, որոնք մակաբուծում են մաշկի վրա` սնվելով վերնամաշկով և ավիշով: Այս տզերը պատկանում են մշտական մակաբույծների թվին. այսինքն նրանք մշտապես գտնվում են մաշկի վրա և բազմանում: Տզի մեկ զույգը տալիս է միլիոնների հասնող սերունդ: Հասուն տզի կյանքի տևողությունը 2 ամիս է: Համաճարակաբանությունը: Քոսը տարածված է ամենուր, այդ թվում նաև Հայաստանում: Հիվանդության հարուցիչը նկատմամբ զգայունակ են բոլոր ցեղերի և հասակների ոչխարները, հատկապես` նրբագեղմ և կիսանրբագեղմ: Կենդանիները առավելապես վարակվում են ձմռան ընթացքում, փարախային պահվածքի շրջանում: Հիվանդության տարածմանը նպաստում են անասնաշենքի նեղվածությունը, բարձր խոնավությունը, ոչ լիարժեք կերակրումը, ճիճվային հիվանդություններով վարակվածները և այլն: Սովորաբար ամռանը խուզից հետո հիվանդությունը ձեռք է բերում խրոնիկական ընթացք և կրկնվում է աշնանը: Գառները վարակվում են հատկապես 1.5-2 ամսական հասակում, ամռանը մայրերի հետ համատեղ պահվածքի դեպքում: Վարակի տարածման աղբյուր սովորաբար հանդիսանում են քոսով հիվանդ ոչխարները: Քոսի տզերը ոչխարներին կարող են անցնել նաև այլ տեսակի գյուղատնտեսական և տնային կենդանիներից: Հիվանդության նշանները: Քոսի հիմնական և առաջին նշանը քորն է: Հիվանդ ոչխարները ատամների կամ ոտքերի միջոցով աշխատում են քորել մաշկի ախտահարված հատվածները կամ էլ քսում են սուր ծայր ունեցող առարկաներին: Հետագայում ախտահարված հատվածների բուրդը թափվում է, մաշկը բորբոքվում և կեղևակալվում է: Հիվանդ կենդանիների մոտ քորը հատկապես ուժեղանում է գիշերը կամ էլ մաշկը թրջվելուց հետո: 6-8 շաբաթվա ընթացքում հիվանդությունը ընդգրկում է ոչխարի ամբողջ մարմինը, բացի ոտքերից և գլխից: Հիվանդ ոչխարները երբեմն ամբողջովին բրդաթափվում են: Հիվանդության խանգարման երևույթներ, իսկ գառների մոտ դանդաղում է աճն ու զար•ացումը: Բուժման բացակայության դեպքում արձանա•րում են ոչխարների մասսայական անկումներ: Ախտորոշումը: Ախտորոշում են մաշկի լաբորատոր հետազոտության միջոցով: Անասնատերերը կարող են կողմնորոշվել հետևյալ հիմնական նշանների միջոցով` քոր, բրդաթափություն, մաշկի բորբոքում, բացի գլխից և վերջավորություններից: Կարելի է վերմաշկային հատվածից վերցնել բրդի կտորներ, տաքացնել 25-30 աստիճան ջերմության պայմաններում և դիտել սև ֆոնի վրա: Տզերը երևում են սպիտակ կետերի ձևով: Բուժումը: Մեկ հիվանդ ոչխար հայտնաբերելու դեպքում ողջ հոտը համառում են անապահով: Քոսով հիվանդ ոչխարներին բուժում են թաց և չոր եղանակով: Թաց եղանակով ոչխարներին մշակում են միայն ամռանը: Քոսի դեմ պայքարելու նպատակով առաջարկվում են հետևյալ դեղամիջոցները` Կրեոլին, Հեքսին, Նեոցիդոլ, Վետիոնոլ, Լինդան, Իվոմեկ,Պերմետրին և այլ պարաստուկներ: Ձմռանը ոչխարներին մշակում են չոր եղանակով: Անասնապահները և անասնատերերը պետք է լավ հիշեն, որ այս դեղամիջոցներով կենդանիներին կարելի է մշակել միայն անասնաբուժի կողմից նշանակված դեղամիջոցներով: Նոր ձեռք բերված ոչխարներին անհրաժեշտ է սկզբնական շրջանում պահել առանձին, տզասպան նյութերով մշակելուց հետո միայն խառնել հիմնական հոտին: Տզասպան նյութերով պարբերաբար ախտահանում են անասնաշենքերը, նրանց հարակից տարածքները, խնամքի առարկաները: Տնտեսությունում ոչխարների հետ համատեղ պահվող տավարին, ձիերին և շներին նույնպես մշակում են տզասպան նյութերով:



To top