< Ձմռանը մաշկը խնամեք ողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց
03.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնակչությանը տարվա մեծ մասը բանջարեղենով ապահովելու համար դեռևս վաղ գարնանից պետք է սկսել ջերմոցային տնտեսության կազմակերպումը: Ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ նախալեռնային գոտում պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները աճեցնում են ինչպես տաքացվող, այնպես էլ արևային ջերմոցներում ու բաց գրանուտում: Ջերմոցները լինում են մի քանի տեսակի` միաթեք գետնափոր, միաթեք վերերկրյա և երկթեք: Հայաստանում առավել տարածված են միաթեք գետնափոր ջերմոցները` բիոլոգիական տաքացումով: Տարածված են նաև արևայի ջերմոցները: Միաթեք ջերմոցի համար փոսի լայնությունը պետք է լինի 1.5 մ, իսկ երկարությունը` մինչև 20-22 մ: Պետք է լինեն համապատասխան քանակի շրջանակներ` 106x160 սմ չափի: Ջերմոցները տաքացնելու համար բիոլոգիական վառելանյութերից լավագույնը ձիու թարմ գոմաղբն է, որը քայքայվելուց առաջացնում է մեծ քանակությամբ ջերմություն: Սակայն ձիու գոմաղբ չլինելու պատճառով օգտագործում են մեծ մասամբ տավարի գոմաղբ, որը համեմատաբար քիչ ջերմություն է արձակում: Նպատակահարմար է տավարի գոմաղբին խառնել 1/3-1/2 մաս ձիու գոմաղբ, ինչպես նաև նույն հարաբերությամբ ոչխարի գոմաղբ: Որպեսզի մինչև ջերմոցների աշխատանքների սկսվելը գոմաղբը չայրվի ու չքայքայվի, այն պետք է կույտ անել 1.5-1.7 մ բարձրությամբ և լավ նստեցնել, տրորել: Գարնանը գոմաղբը ջերմոցների մեջ պետք է լցնել հավասար շերտով: Տավարի գոմաղբը ջերմոցներում օգտագործելու ժամանակ գոմաղբի ծակոտկենությունն ու օդաթափանցիկությունը բարձրացնելու համար անհրաժշտ է խառնել որևէ մեծածավալ նյութ` փայտի սղոցված թեփ, դարման, ծղոտ կամ ձիու ու ոչխարի գոմաղբ: Միջին խորության ջերմոցներում 50 սմ մեկ շրջանակի տակ օգտագործում են 0.5 տոննա բիոլոգիական վառելանյութ: Որպես կանոն` ջերմոցներում օգտագործում են արհեստական հողախառնուրդներ` բաղկացած բուսահողից, տորֆից և ճմահողից կամ խամ հողից: Հողախառնուրդը ավելի որակով է ստացվում, երբ խառնուրդի մեջ մտնող նյութերը պատրաստվում են կոմպոստացման եղանակով, որի համար գարնանից կազմում են կոմպոստակույտ` շերտ-շերտ իրար վրա դարսելով տորֆը, գոմաղբը, ճմահողը, պարարտանյութերը` կույտի բարձրությունը հասցնելով 1-1.2 մ-ի, հաճախակի խոնավացնել այն և շուռ տալ: Ջերմոցային յուրաքանչյուր շրջանակի համար պահանջվում է 0.25 մ3 հողախառնուրդ, երբ նրա հաստությունը պետք է լինի 15-18 սմ: Գարնանը գոմաղբը ջերմոցի մեջ պետք է լցնել հավասար շերտով մինչև փոսի բերանը, այնուհետև ծածկել շրջանակներով և ծածկոցներով թողնել 1-2 օր, որից հետո պետք է գոմաղբը նստեցնել` տրորել, օդի ներթափանցումը չափավորելու և այրման պրոցեսը դանդաղեցնելու համար: Տրորելուց հետո նորից ծածկել շրջանակներով և 1-2 օր հետո նոր լցնել հողը այնպես, որ շրջանակալ ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև հարավային մասում մնա 12-15 սմ ազատ տարածություն: Դրանից ցածր լինելու դեպքում բույսերը կձգվեն դեպի լույսը, կերկարեն և կնվազեն: Հողը լցնելուց 1-2 օր հետո կարելի է ցանք կատարել. ջերմոցի հողը այդ ժամանակ պետք է լինի 20-22 աստիճան տաքությամբ: Ցանելուց հետո սերմերը ծածկել 0.5-1 սմ հաստությամբ հողաշերտով: Մեկ հեկտարին պահանջվող սածիլների համար հարկավոր է 80-100 շրջանակ և հետևյալ քանակությամբ սերմեր. վաղահաս կաղամբի` 300-50 գրամ պոմիդորի` 800-1000 գրամ տաքդեղի` 1000-1200 գրամ բադրիջանի` 1200-1400 գրամ: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում ջերմությունը պետք է պահպանել 22-24 աստիճանի սահմաններում: Ծիլերը երևալուց հետո, մինչև առաջին իսկական տերների առաջանալը ջերմաստիճանը ցերեկը և գիշերը պետք է իջեցնել 12-15 աստիճան, իսկ առաջին տերևները երևալուց հետո մինչև սածիլի դաշտ տեղափոխելը ցերեկները ջերմությունը պետք է պահպանել 22-24 աստիճան, իսկ գիշերները իջեցնել մինչև 12-15 աստիճան: Ցերեկվա ընթացքում ջերմոցները բաց պահել, ամեն օր պարտադիր օդափոխել, շրջանակները բարձրացնել քամու հակառակ կողմից: Սերմերը ծլելուց և առաջին տերևները երևալուց հետո պետք է սկսել սածիլների նոսրացումն այնպես, որ բույսը բույսից մնա 4-5 սմ հեռավորության վրա, այսինքն մեկ շրջանակի տակ պետք է լինի 350-450 բույս: Հանած բույսերը պետք է վերատնկել մի այլ ջերմոցում, իսկ տեղում մնացած բույսերի վրա թեթև հողախառնուրդ մաղել և ջրել, որը կնպաստի ցողունի ծածկված մասից մազարմատների առաջացմանը: Սածիլները կարելի է սնուցել թռչնաղբով և հանքային պարարտանյութերով: Խորհուրդ է տրվում սածիլները դաշտ տեղափոխելուց 8-10 օր առաջ տալ գոմաղբով սնուցում: Գոմաղբով սնուցում տալու համար պետք է 1 դույլ գոմաղբը լուծել 5-6 դույլ ջրի մեջ և ամեն մի շրջանակին տալ 1 դույլ այդ լուծույթից: Այս դեպքում գոմաղբահեղուկի նշանակությունը կայանում է նրանում, որ բացի բույսերը սնելուց նա հողին տալիս է կպչողականություն, որը ապահովում է սածիլները հողա•նդով դաշտ փոխադրելը: Լավ աճեցրած սածիլները դաշտ փոխադրելու ժամանակ պետք է ունենան 5-7 տերև, որոնք նախընտրելի է լինեն կարճ և մուգ կանաչ գույնի: Լեռնային շրջաններում սածիլը ջերմոցում պետք է մնա մինչև առաջին ծաղկաողկույզի կոկոննելը: Սածիլները դաշտ տեղափոխելուց 4-5 ժամ առաջ ջերմոցները պետք է լավ ջրել, որպեսզի բույսերը հողագնդով դուրս գան: Սածիլը ջերմոցից պետք է հանել տախտակի փոքր կտորի օգնությամբ: Չի թույլատրվում սածիլը քաշելով հանել, քանի որ ընկնում է նրա կպչողականությունը:



To top