<  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30.01.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԼՈԼԻԿԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ

Աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին լոլիկ ստանալու համար այն մշակում են գրունտային ջերմատներում: Միջին գոտու պայմաններում աշնան և ձմռան ջերմատան լոլիկ ունենալու համար կատարվում է առանձին ցանք օգոստոսին, իսկ գարնան համար`առանձին ցանք հունվարին: Ջերմատների համար սածիլները պետք է աճեցնել միմյանցից 15x15x15սմ ցանքի նորմայով` տորֆաբուսահողային խորանարդիկների մեջ, օգտագործելով նրանց համար արևային ջերմոցների ազատ փոսերը կամ պատրաստել առանձին բաց սածիլանոցներ: Տորֆաբուսահողային խորանարդիկներ ստանալու համար օգտագործում են` 7 մաս տորֆ, 2 մաս գոմաղբային բուսահող և մեկ մաս ճմահող: Այս խառնուրդի յուրաքանչյուր խորանարդ մետրին խառնել նաև 2կգ ամոնիումի նիտրատ, 5կգ սուպերֆոսֆատ և 1.5կգ կալիումական աղ: Շաղախ պատրաստելու համար հարկ է օգտագործել մեկ մաս 7-10 անգամ նոսրացած տավարի թարմ գոմաղբ: Պատրաստի շաղախանյութը 15 սմ շերտով լցնել ջերմոցի ուսի մեջ և մակերեսը բաժանել 15 քառ.սմ մասերի, դրանց կենտրոննեում բաց անել փոսիկներ և մեջը գցել երկուական սերմ: Ծիլերը երևալուց հետո պետք է նոսրացնել, պարբերաբար քաղհանել, փխրեցնել, ջրել և օրգանական ու հանքային պարարտանյութերով սնուցել: Որպես օրգանական պարարտանյութ օգտագործում են թռչնաղբ: Երկրորդ անգամ սնուցել հանքային պարարտանյութերով` 15-20 օր հետո: Երրորդ անգամ անհրաժեշտ է սնուցել սածիլները ջերմատուն փոխադրելուց 7-10 օր առաջ`8 անգամ նոսրացրած գոմաղբահեղուկով, որը բացի բույսերին սննդանյութեր մատակարարելուց նպաստում է թաղարների կպչողականությանը և արմատներու հողի գնդի պահպանմանը: Սածիլները ջերմատուն փոխադրելիս ջերմոցը պետք է լավ ջրել, խոնավացնելով ամբողջ հողաշերտը 15-20 սմ խորությամբ, այնուհետև հողը կտրատել 15 սմ խորանարդիկների և ձեռքի բահի օգնությամբ զգուշությամբ բույսերը դուրս հանել ջերմոցից, խորանարդիկը պահպանելով ամբողջ վիճակում: Գրունտային ջերմատներում պատրաստվում է 30-35 սմ հաստության հողաշերտ հետևյալ խառնուրդներից` 1 մաս տորֆ, 2 մաս գոմաղբային բուսահող, և 3 մաս ճմահող: Տորֆ չլինելու դեպքում պետք է օգտագործել գոմաղբահողային կոմպոստ`5-6 ամիս հասունացնելով: Սածիլները դաշտ տեղափոխելուց առաջ ջերմատան հողը պետք է ախտահանել գոլորշիով կամ ֆորմալինի լուծույթով կամ կարբատիոնով: Ջերմատներում սածիլները պետք է տնկել սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը, երկգծանի ժապավենների ձևով, միջգծային տարածությունները վերցնելով 60 սմ, միջժապավենայինը`90 սմ, իսկ բույսերի հեռավորությունը շարքերում` 30-40 սմ: Սածիլները տնկելու համար նշված հեռավորությամբ պետք է բացել փոսիկներ, սածիլները հողի ամբողջ գնդով տնկել նրանց մեջ`մինչև բույսերի առաջին տերևները, հողը լավ սեղմել բույսերի շուրջը և շարքը լրացնելուց հետո միջգծային տարածություններում բացել ակոսներ ու ջրել: Կպչելուց և ամրանալուց հետո կապել ուղղահայաց կոթալարերին: Աճեցման ամբողջ ժամանակամիջոցում ջերմատներում անհրաժեշտ է խստորեն հետևել ջերմության ու օդի հարաբերական խոնավության կարգավորմանը: Արևոտ օրերին ջերմությունը ցերեկները պետք է պահպանել 24-26 աստիճան, իշերները` 14-15 աստիճան, իսկ ամպամած օրերին ցերեկները` 20-22: Օդի հարաբերական խոնավությունը 50-60 աստիճանից չպետք է բարձրանա: Արմատային համակարգի նորմալ զարգացման և գործունեության համար հողի 25-30սմ խորության շերտում լավագույն ջերմաստիճանը 20-25 աստիճան է, և այն 18- ից չպետք է իջնի: Լոլիկը պահանջում է օդի հարաբերական չափավոր խոնավություն, որը ջերմատան պայմաններում 50-60%-ից չպետք է անցնի: Ձմռանը ամպամած օրերը շատ են, հարկավոր է խուսափել հաճախակի ջրումներից. այն բարձրացնում է օդի հարաբերական խոնավությունը և նպաստում սնկային ու վիրուսային հիվանդությունների զարգացմանը: Օդի հարաբերական խոնավությունը կարգավորելու համար պետք է ջերմատունը օդափոխել պատուհանը բանալով: Ջերմատներում պոմիդորը պետք է ջրել ուշ-ուշ, բայց ամեն անգամ ջրելիս հողաշերտը ամբողջ խորությամբ պետք է խոնավացնել: Ակոսներով ջրելիս հողի քեշի ժամանակ անհրաժեշտ է այն փխրեցնել: Ջերմատնային մշակման ագրոտեխնիկական կարևոր միջոցառումներից են` հողի փխրեցումը, քաղհանը և բուկլիցը: Միջշարային տարածությունները պետք է փխրեցնել պարբերաբար, առաջին երկու ջրումներից հետո: Առաջին բուկլիցը անհրաժեշտ է կատարել բույսերը լարերի վրա բարձրացնելու ժամանակ: Բույսերի խնամքի կարևորագույն աշխատանքներից մեկը բճատումն է և դեղնած տերևների հեռացումը: Բույսերը 2-4 ցողունով ձևավորելուց հետո ամբողջ վեգետացիայի ընթացքում շաբաթը մեկ անգամ պետք է հեռացնել տերևածոցերում առաջացող նոր բճաշվերը: Արդյունավետ է վեգետացիայի ընթացքում յուրաքանչյուր ջրման ժամանակ բույսերը սնուցել հանքային և օրգանական պարարտանութերով` հաջորդաբար: Սնուցումների համար որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է թարմ գոմաղբը, որը, 8-10 մաս ջրով նոսրացված վիճակով, 5-6 օր պահվում է տակառների մեջ` մինչև խառնուրդի խմորվել-պղպջալը: Ջերմատան յուրաքանչյուր 10մ ակոսին տալիս են 1 դույլ պատրաստի լուծույթ և անմիջապես ջրում: Ջերմատնային լոլիկի մշակության մեջ շատ կարևոր է ծաղակաթափի դեմ պայքարը: Դեկեմբերից մինչև փետրվար տեղի է ունենում ուժեղ ծաղկաթափ: Այս երևույթի դեմ պայքարելու համար պետք է լոլիկի ծաղիկները մշակել 2.4¬-ԴՈՒ աճի խթանիչով, որի ազդեցությունից արագանում է պտղակալման գործընթացը, զգալի չափով իջնում է ծաղկավիժման տոկոսը և արագանում պտուղների հասունացումը: 2.4-ԴՈՒ պրեպարատը պետք է օգտագործել թույլ լուծույթի ձևով: Լուծույթը պատրաստվում է հետրևյալ ձևով` 10մգ աղը պետ է լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ և 5 րոպե եռացնել փակ, էմալապատ ամանում: Երբ աղը լրիվ լուծվի, մեկ բաժակ լուծույթին ավելացնել 3 բաժակ ջուր և ստանալ 1լ բանվորական լուծույթ: Կարելի է այն պահել սառը տեղ 2-3 օրից ոչ ավելի:



To top