< Խշխշան պալար
21.01.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավելի տարածված են կենդանիների այն հիվանդությունները, որոնք պայմանավորված են պրոտեինի, ածխաջրատների, հանքային նյութերի և վիտամինների ոչ լիարժեք կերակրումով: Կերաբաժիններում պրոտեինի և ամինաթթուների` հատկապես նյութափոխանակության խանգարումը, իջեցնում է մթերատվությունը և կենդանիների դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Արյան շիճուկում իջնում է սպիտակուցների, մասնավորապես հեմոգլոբինի սինթեզը, բջիջներում արգելակվում են վերական•նողական պրոցեսները, իջնում են նրանց պաշտպանողական ֆունկցիաները: Պրոտեինի անբավարարությունից առաջանում են թռչունների և խոզերի ստամոքսաղիքային տրակտի ու շնչառական ապարատի հիվանդություններ: Կերաբաժնում պրոտեինի ավելցուկը նույնպես կարող է առաջացնել նյութափոխանակության խիստ խանգարումներ և վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի կայունության իջեցում: Կերաբաժնում հեշտ յուրացվող ածխաջրատների անբավարարության դեպքում պրոտեինով հարուստ կերերով ոչ չափավոր, առատ կերակրումը, ինչպես նաև յուղաթթու պարունակող սիլոսով կերակրումը կարող է առաջացնել կաթնատու կովերիմ, արտադրող ցուլերի կետոզ հիվանդությունը /ացետոնեմիա/: Տվյալ դեպքում կերաբաժնում պրոտեինի և ածխաջրատների ոչ ճիշտ հարաբերակցությունը փոխում է կտրիչի միկրոֆլորայի տեսակային կազմը, խախտվում են կերերի ֆերմենտացման նորմալ պրոցեսները, որոնք պատճառ են դառնում թաղանթանյութի ոչ բավարար խմորմանը և պրոտեինի ոչ լրիվ տրոհմանը: Այդ դեպքում կտրիչի ամոնիակի ասիմիլացիան միկրոօրգանիզմների կողմից խիստ իջնում է, առաջացնում են մեծ քանակությամբ ճարպաթթու և քացախաթթու, որոնք լյարդում ածխաջրատների պակասության պատճառով, փոխակերպվում են ացետոնաքացախաթթվի, բետա-օքսիդարպաթթվի և ացետոնի ու առաջացնում են կետոզ, որն ուղեկցվում է ծանր թունավորումով: Կետոզով երբեմմն հիվանդանում են մերուները` երկրորդ կեսում միակողմանի խտացրած կերերով /մինչև 90 տոկոս/ ինչպես ճարպաթթու պարունակող սիլոսով կերակրելիս: Մսուրային շրջանում բազմապտուղ ոչխարների հղիության երկրորդ կեսում հաճախ նկատվում է կետոնուրիա հիվանդությունը, հիվանդությունների պատճառը կերաբաժնում պրոտեինի, հեշտ յուրացվող ածխաջրատների և կարիոտինի անբավարարությունն է: Կերաբաժիններում հանքային նյութերի անբավարարության հետևանքով իջնում է կենդանիների մթերատվությունը, պակասում է պտղատվությունը, ավելանում է ստերջությունը, նկատվում են վիժումներ, ծնվում է մեռած կամ անկենսունակ սերունդ, զար•անում են ոսկրային հիվանդությունները: Հանքային նյութերի պակասության դեպքում մերուները հաճախ ուտում են իրենց խոճկորներին, հորթերը միմյանց լիզում են, իսկ գառներն ուտում են մեկը մյուսի բուրդը, որը առաջացնում է շրջանի խցանում: Կենդանիների մոտ առաջ են գալիս համի և ախորժակի աղավաղում, նրանք կուլ են տալիս կողմնակի առարկաներ, խմում են գոմաղբահեղուկ, որն առաջացնում է ստամոքսաաղիքային հիվանդություններ: Կերաբաժիններում կալցիումի, ֆոսֆորի և D վիտամինի պակասության դեպքում աճող կենդանիները հիվանդանում են ռուքսիդով, իսկ հասակավորները` օստեոպորուլով և օստեոմալյացիայով: Կենդանիների թե ամառային, թե ձմեռային կերաբաժիններում նատրիումի քլորիդի անբավարարությունը վատացնում է ախորժակը կերային սպիտակուցների և ճարպերի յուրացումը, մթերատվությունը, առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի ընկճվածություն, հյուսվածքներում և բջիջներում խանգարվում է օսմոտիկ ճնշումը: Խոզերին և թռչուններին կերակրի աղով ոչ ճիշտ կերակրումը հանգեցնում է աղային թունավորումներին: Վերարտադրողական հոտի և աճող մատղաշի /գառների, հորթերի, խոճկորների/ կերաբաժիններում երկաթի պակասի դեպքում առաջանում է ալիմենտար անեմիա հիվանդությունը: Կերերում և խմելու ջրի մեջ միկրոտարրերի անբավարարության կամ ավելցուկի դեպքում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների մայրական գլխաքանակի անպտղություն: Յոդի պակասության դեպքում առաջանում է կենդանիների, հատկապես մատղաշի զոբ կամ հիպոթիթեդոզ հիվանդությունը, կոբալտի պակասի դեպքում հիպոկոբալտոզ` հիվանդությամբ, որն ուղեկցվում է անեմիայով և հյուծվածությամբ: Պղնձի պակասի դեպքում առաջանում են արյան շրջանառության, ախորժակի խան•արումներ, ստամոքսաազիքային տրակտի բորբոքում, հետևի վերջավորությունի պարալիզ, բրդի աճի փոփոխություն և հյուծվածություն: Մանգանի պակասության դեպքում բազմացման ֆունկցիայի խանգարում, թռչունների պեչոլիզ, խոզերի կաղությունից ցինկի պակասի դեպքում` հորթերի ու խոճկորների կաթնային շրջանում առաջանում է պելագրնման դերմատիտ կամ մաշկի պատակերատոզ հիվանդություն: Սելենի և վիտամինի պակասի դեպքում` մատղաշի սպիտակ մկանային հիվանդություն, պղնձի անբավարարության և կապարի կամ մոլիբդենի ավելցուկի դեպքում գառների էնզոոտիկ ատաքսիա: Վիտամինները նույնպես, ինչպես նաև միկրոտարրերը, մեծ դեր են խաղում նյութափոխանակության գործում: Կերաբաժիններում անբավարարության դեպքում առաջանում են հիպովիտամինոզային և կարոտինի կամ A հիպովիտամինոզ կամ A ավիտամինոզ հիվանդությունը: Կերի հետ վիտամին D-ի անբավարարության դեպքում օր•անիզմում խախտվում է ֆոսֆորակալցիումական փոխանակությունը, որի հետևանքով ճիշտ չեն ընթանում ոսկրային հյուսվածքի առաջացման պրոցեսը և ոսկորների աճը: Կերաբաժնում C վիտամինի անբավարարության դեպքում սրտանոթային համակարգը խանգարվում է, պակասում է հեմո•լոբինի պարունակությունը, ուռչում են լնդերը, առաջ են գալիս ստամոքսի և աղիքների խոցեր: E վիտամինի պակասի դեպքում խանգարվում է բազմացման ֆունկցիան: Ստամոքսաաղիքային նորմալ գործունեության դեպքում B խմբի վիտամինները որոճող կենդանիների օրգանիզմում սինթեզվում են միկրոֆլորայի կողմից, և կենդանիները կարիք չեն զգում:



To top