< ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁՆ
16.01.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խշխշան պալար

Ընդունված անվանումներ- Խշխշան պալար, Սեւ ոտք, Չար վերջույթ, Սպոնսիեկտե / ուղիղ իմաստով նշանակում է սպունգային հիվանդություն/: Գիտական անվանում- Գանգրենա էմֆիզեմատոզա / Cangrraena emphysematosa, Carbuncus simptomaticus/: Հիվանդության հարուցիչ /Պատճառագիտություն/ Խշխշան պալար հիվանդությունն առաջանում է Կլոստրիդիում Շավոե /Clostriddium chauvoei/ մանրէի կենսագործունեության ընթացքում արտադրված թույների հետեւանքով: Սա անաէրոբ, գրամ դրական ցուպիկ է: Շարժվում են մտրակների օգնությամբ եւ ունեն մոտավորապես 3-8սմ երկարություն եւ 0.5-1սմ լայնություն: Այլ կլոստրիդիաների կողմից հարուցվող հիվանդություններից են` փայտացումը (տետանուս), բոտուլիզմը, էնտերոտքսեմիան, <<Կարմիր ջուր>>-ը (Բակտերիալ հեմոգոբինուրիա) եւ չարորակ այտուցը: Սրանք կախված են կլոստրիդիաների տեսակներից, արտադրված թույների տեակից եւ տեղակայությունից: Հիվանդության դեպքի սահմանում Խշխշան պալարը տավարի կմախքային մկանները եւ սրտամկանը ախտահանող, գերսուր ընթացքով, վարակիչ, որկոնտագիոզ, բարձր մահացությամբ ուկեկցվող /100%/ հիվանդություն է: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 3 ամսեկանից մինչեւ 4 տարեկան կենդանիների մոտ: Այս հիվանդությունը սպորադիկ բնույթ է կրում: Սովորաբար տարվա տաք եղանակին հոտում ախտահարվում է միայն մեկ, լավ աճող կենդանի, որը հանկարծակի անկում է: Մարմնի տարբեր հատվածների մկանները /հիմնականում հետին վերջույթների մեծ մկանները /լինում են արյունազեղված, ներկրոզված եւ այտուցված: Փոխանցում եւ տարածում Խշխշան պալարը որպես այդպիսին չի <<փոխանցվում>>:Այն շատ արտասավոր հիվանդություն է, որի ժամանակ կենդանիները վարակվում են կյանքի վաղ շրջանում, սակայն մանրէները` օրգանիզմում թաքնված կենսունակ են մնում մինչեւ որ ստեղծվեն աճի համար բարենպաստ պայմաններ: Կենդանիները կարող են վարակվել վաղ գարնանը և աշնանը կարճ խոտածածկով արոտավայրում արածելիս, լեզվով կարճ խոտը հավաքելիս, շփվելով հողի հետ խոտաբույսի արմատների հետ կարող են օրգանիզմ տանել նաև հիվանդության հարուցիչը և վարակված հողի կամ ջրի միջոցով օրգանիզմ ներթափանցած սպորները ստամոքսա-աղիքային ուղում ակտիվանում են եւ վերածվում վեգատատիվ ձեւերի, որոնք գաղթում են մարմնի տարբեր հատվածներ` սպորավորվում եւ ամիսներ, կամ տարիներ մնում թաքնված վիճակում: Կյանքի մի որոշակի կետում, երբ կենդանին շատ ակտիվ է եւ շրջապատող միջավայրի ջերմաստիճանը բարձ է, մկանային հյուսվածքներում նվազում է թթվածնի քանակը /դառնում անաէրոբ/ եւ այնտեղ հանգիստ վիճակում տեղակայված սպորները սկսում են ակտիվանալ` արագորեն բազմանալով թթվածնից զրկված, գլիկոգենով հարուստ մկանային միջավայրում: Բակտերաների թույները սաստիկ վնասում են մկանային հյուսվածքը` ապահովելով շարունակական կրկնապատկման համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: CL. Chauvoei- ն կարող է շարունակել փոքր քանակությամբ վերարտադրվել ստամոսա-աղիքային ուղում եւ կղանքի միջոցով արտազատվել արտաքին միջավայր: Այսպիսով, միջավայրը որոշակի չափով ախտոտվում է կղանքի միջոցով: Խշխշան պալարով միջավայրի առավել էքստենսիվ ախտոտում իրականում է, երբ հիվանդ կենդանին անկում է եւ դին քայքայվում է դաշտում: Ընկալունակ կենդանատեսակներ Խշխշան պալարը տավարի, եւ երբեմն նաեւ ոչխարների հիվանդություն է : Որեւէ այլ տեսակի ախտահարման դեպքեր չեն գրանցվել: Ինչպես նշվեց, հիմնականում հիվանդանում է երիտասարդ` 3 ամսեկանից մինչեւ 4 տարեկան տավարը: Կլինիկական նշաններ <<Գաղտնի շրջան>> հասկացողությունը չի վերաբերվում խշխշան պալարին, քանի որ հիվանդություն հարուցող վարակը գալիս է կենդանու մարմնի միջից: Հիվանդությունը ունի շատ կարճատեւ ընթացք:Հնարավոր է, որ վաղ փուլում նկատվեն հետեւյալ կլինիկական նշանները` 1. կենդանիները չեն կարողանում քայլել 2. ախորժակի անկում 3. մարմնի բարձր ջերմաստիճան 4. պարանոցային, թիակային եւ մեջքի հատվածների այտուցավորում:Այս այտուցները սեղմելիս լսվում է ճրճատյուն/ խշխշոց/: Խշխշան պալարով ախտահարված հիվանդ հորթերը հաճախ ընկճված են լինում, եւ ունենում են մեկ կամ մի խումբ մկանների այտուցվածություն: Երբեմն մաշկը լինում է գունազրկված եւ սեղմելիս լսվում է <<ճարճատոց>>: Մկանները հատելիս նկատվում են մուգ գունավորմամբ հատվածներ, որով էլ պայմանավորված է հիվանդության անգլերեն անվանումը /սեւ ոտք/: Ախտաբանա-անատոմիական փոփոխություններ Խշխշան պալարի դեպքում հերձման տվյալները խիստ յուրահատուկ են, որը հաճախ հնարավորություն է տալիս անմիջապես ախտորոշելու: Քանի որ ախտահարված կենդանիների հյուսվածքները կարող են արագորեն ենթարկվել ինքնաքայքայման, դին հաճախ փքված է լինում: Հանկարծակի անկումը եւ փքված դիակը կարող է սիբիրախտի կասկածի շփոմունք ստեղծել: Այս իսկ պատճառով, հերձելուց առաջ պետք է բացառել սիբիրախտը: Ախտահարված կարող է լինել մարմնի որեւէ հատվածի մկան, սակայն շատ բնորոշ է հետին վերջույթների մեծ մկանների ախտահարումը: Այլ հնարավոր ախտահարված մկանները ներառում են` ուսերը, գավակը, ունեն կերպիտացիա եւ բնորոշ կծված կարագի հոտ: Վնասված հատվածները լավ սահմանազատված են եւ մկանային թելիկների միջեւ կուտակված գազի պղպջակների պատճառով դառնում են սպունգանման:Փայծախը չափերով չի փոփոխվում / սա սիբիրախտից տարբերելու ժամանակ կարեւոր հանգամանք է/: Տեղային ավշային հանգույցները լինում են արյունալցված եւ այտուցված: Սրտապարկում նկատվում է զգալի քանակությամբ արյունախառը ֆիբրինոզային հեղուկ, սրտամկային արյունազեղումներ: Բնորոշ նշան է` լեղապարկի գերլարվածությունը, որը 5-10 անգամ մեծ է քան նորմայում: Նախնական ախտորոշում եւ նմուշառում Նախնական ախտորոշման համար շատ կարեւոր է հիվանդության կլինիկական պատկերը: Այն կարող է 3 ամսականից մինչեւ 4 տարեկան երիտասարդ տավարի մարմնի տարբեր մասերի մկաններում “ գազային գանգրենա”-ի առռկայություն: Խշխշան պալարից անկած կենդանուն հերձելիս նկատվող ախտաբանա- անատոմիական փոփոխութնունները շատ սպեցիֆիկ են հիվանդությանը եւ հաճախ հնարավոր է լինում միանգամից ախտորոշել: Օպտիմալ նմուշներ են ախտահարված մկանները: Համեմատական /տարբերակիչ/ ախտորոշում Խշխշան պալարը հիմնականում պետք է տարբերել սիբիրախտից: Սիբիրախտի առկայության կասկածի դեպքում պետք է արյան քսուկը ներկել մթիլեն կապույտով` հիվանդությունը բացառելու նպատակով: Միայն սիբիրախտը բացառելուց հետո է թույլատրվում հերձել դին: Այն տարբերակիչ ախտորոշումները ներառում են բոլոր այն հիվանդությունները, որոնք կարող են աեաջացնել հանկարծակի անկում: Քանի որ խշխշան պալարը հանդիպում է տարվա տաք եղանակին, պետք է հաշվի առնել ջերմահարության եւ կայծակնահարության հնարավորությունը: Պատվաստում Բոլոր ընկալունակ կենդանիները պետք է պատվաստվեն: Հորթերը պատվաստվում են 3 ամսական հասակում, քանի որ դրանից առաջ առկա մայրական հակամարմինները խոչընդոտում են մարմնի պատասխան ռեակցիայի ձեւավորմանը: Հայաստանում 3 ամսականից մինչեւ 4 տարեկան կենդանիները պատվաստվում են տարեկան մեկ անգամ` արոտ գնալուց առաջ: Պայքարի միջոցառումներ Խշխշան պալարից անկող կեմդանիների դիերը պետք է ոչնչացվեն այրման կամ խորը հորման եղանակով, քանի որ սպորները կարող են ախտահարել միջավայրը: Սպորները ոչնչացնելու նպատակով որոշակի տարածքի ախտահանությունը կարող է իրենից խնդիր ներկայացնել, քանի որ սպորները շատ դիմացկուն են: Խորհուրդ է տրբվում սպորների ոչնչացման համար օգտագործել հետեւյալ նյութերը` • 30% ֆորմալին • 4 % Գլուտարալդեյիդ • 3 % Ջրածնի պերօքսիդ / H2O2/ • 1 Պերացետիկ թթու • 5% ակտիվ քլոր պարունակող քլորակիր Բուժում Նույնիսկ եթե հակաբիոտիկային բուժումը սկսվի շատ վաղ, կենդանիների մեծ մասը չեն ապրի: Ապաքինվող կենդանիների նեկրոզված մկանունքը <<թափվում >> են: Ինչպես բազմաթիվ այլ կլոստրիդիաների դեպքում, այս դեպքում եւս նկատվում է մի շարք հակաբիոտիկների նկատմամբ բարձր զգայունություն: Պենիցիլինը շատ արդյունավետ է եւ բակտերիասպան: Առավել արդյունավետ է Դիբիոմիցինը` լուծված գլիցերենի մեջ / 1կգ-ին 40 հազար Ա. Մ. Հաշվարկով/: Պատրաստուկը բուժիչ դոզայով կենդանու օրգանիզմում պահպանվում է 7-8 օր:



To top