< ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
28.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁՆ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հողա•ործներին, գիտնականներին ,վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր հողը Հայրենիք են դարձնում, աշխատանքը՝ բարիք, ծրագրերը ՝ երկիրը շեն պահող իրականություն: Այսօր , առավել քան երբևէ, կարևոր է իր հողի ու արմատների հանդեպ նվիրվածությունը վերածել ապրեցնող գործի, մնայուն ազգային արժեքի, իր տանը, օջախին և լեզվին հավատարմորեն ծառայելու երդումի: Անցնող 2013-ը , որ հազվադեպ արդյունավետներից ու բերքառատներից եղավ, այս առումով նաև Ձեր ջանքերի ու համառության յուրահատուկ փորձություններից էր: Եղանակային անակնկալներով ու բնության քմահաճույքներով սկսված մեկնարկը չխանգարեց, որ լավագույնս օգտագործելով կառավարության կողմից գյուղում իրականացվող աջակցման ծրագրերի հնարավորությունները, Դուք արմատապես փոխեք տարվա հետագա տրամաբանությունը: Ուստի ոլորտի բոլոր ճյուղերն ու բնագավառները 2013-ի եզրագծին հասան առաջընթացի որոշակի ցուցանիշներով: Լուրջ քայլ կատարվեց երկրի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ուղղությամբ: Կայուն նախադրյալներ ստեղծվեցին առաջընթացի շարունակելիության ապահովման համար: Եվ այսօր, Ձեր ջանքերի ու վաստակի հանդեպ խորագույն հարգանքով, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, երջանկություն, քաջառողջություն: Թող 2014-ը ապահովության, բարեկեցության, խաղաղության տարի լինի Ձեր և Ձեր հարազատների համար: Առատ, բերքաշատ ու հարուստ տարի եմ ցանկանում բոլորիս:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան



To top