< Արմավիր ԳԱՄԿ-ի տնօրեն Լ.Ալեքսանյանի ամանորյա ուղերձը
28.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, Պատմության գիրկն անցավ աշխատանքային լարվածությամբ հագեցած ևս մեկ տարի: 2013 թվականը մնաց մեր թիկունքում` թողնելով փորձության մի ժամանակաշրջան, երբ բոլորիս կամքի, միասնության և անկոտրում ջանքերի շնորհիվ նահանջեցին բնության տարերքից առաջացած դժվարությունները: Տարեմուտն այն եզրագիծն է, երբ ի մի ենք բերում անցնող տարվա արդյունքները ոչ միայն տնտեսության վերընթացի, այլև կրթամշակութային, առողջապահության և մեր համընդհանուր կյանքի բովանդակային մյուս ոլորտներն ամբողջությամբ վերցրած: Ինչ խոսք, 2014 թվականի երջանկաբեր մուտքն իր հետ բերում է նաև մի նոր պատասխանատվություն: Գնահատելով ձեռք բերածը` ամուր հիմքերի վրա պետք է ուրվագծենք վաղվա մեր ծրագրերը, անդրադառնանք նաև չլուծված խնդիրներին, անենք ամեն ինչ, որ էլ ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ստեղծվի մեր բնակչության համար: Հայացքը միշտ ապագային, կարող եմ նշել, որ մեր ընդհանուր գործունեությանը զուգընթաց` մեզ հաջողվել է կապեր հաստատել արտասահմանյան մի շարք երկրների հետ, նախադրյալներ ստեղծել մարզի տնտեսության հեռանկարային խնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս Նոր տարում Ձեր կամքն ու ստեղծագործական ավյունը դարձյալ կլինեն մեր ընդհանուր առաջընթացի շարժիչ ուժը, հանձին Ձեզ` էլ ավելի ծաղկուն ու հզոր կդարձնենք Արարատյան դաշտի մեր հինավուրց եզերքը: Սիրելի բարեկամներ, Ամանորը միաժամանակ նվիրական երազանքների, անձնական լուսավոր հույզերի, սպասումների ու հավատի անմոռաց տոն է: Բոլորիդ օջախներում թող զրնգա ուրախությունը և ընտանեկան մեծ երջանկություն բերի Ձեզ ու Ձեր զավակներին: Թող խաղաղությունը թևածի Հայոց աշխարհի երկնակամարում: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ   Լավագույն մաղթանքներով` ՀՀ Արմավիրի մարզպետ ԱՇՈՏ ՍԱՐԳՍԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ



To top