< Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը
28.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արմավիր ԳԱՄԿ-ի տնօրեն Լ.Ալեքսանյանի ամանորյա ուղերձը

Պատմության գիրկն է անցնում 2013 թվականը: Տարի, որը դարձավ բնակլիմայական խիստ անբարենպաստ երևույթների և մաքառման, քարից հաց քամելու դրսևորումների, աշխատանքային լուրջ հաջողությունների տարի: Մայիսյան աղետաբեր կարկտահարությունը զգալի վնաս հասցրեց մարզի շուրջ 45 համայնքների բազմամյա տնկարկներին, երկրագործական բոլոր մշակաբույսերի ցանքատարածություններին: Զգալի թվով գյուղացիական տնտեսություններում վնասի չափը հասավ 80-100%: Նույնիսկ այդ պայմաններում մեր գյուղացիական տնտեսությունները դրսևորեցին անկոտրում կամք, աղետի հետևանքների հաղթահարման ուժ ու եռանդ և քրտաջան աշխատանքի շնորհիվ ու իշխանության հանրապետական, մարզային, տեղական մարմինների ակտիվ աջակցությամբ արձանագրեցին գյուղմթերքների արտադրության զգալի ծավալներ: Մարզի չկարկտահարված համայնքերի գյուղացիական և ֆերմերական տնտեսություններում բուսաբուծական բոլոր մթերքների ռեկորդային բերք արտադրվեց: Լուրջ հաջողություններ արձանա•րվեցին նաև անասնապահության բնա•ավառում: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ մարզի •յուղատնտեսության համախառն ներքին արդյունքի ցուցանիշի աճ գրանցվեց: Հարգելի արմավիրցիններ Մի քանի օրից զգալու ենք գալիք 2014 թվականի շունչը: Այդ կապակցությամբ ԳԱՄԿ-ի աշխատակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում Ձեզ քաջ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ, անձնական ու ընտանեկան երջանկություն: Թող 2014 թվականը մեր երկրի համար դառնա խաղաղության, հզորացման, վերելքի ու բար•ավաճման տարի: Գալիք տարին թող Ձեզ համար դառնա բերք ու բարիքի, առատության, ուրախության ու խինդի, ստեղծա•ործ աշխատանքի, բարի նպատակների ու երազանքների իրականացման տարի: Շնորհավորանքներով` Լ. Ալեքսանյան Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն



To top