< ԻՆՉ ՆՎԻՐԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ
25.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ԱՆԳԼԻԱՅՈՒՄ բացի տոնածառից տունը զարդարում են սպիտակ ծաղկեփնջերով: ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ Նոր տարվա գիշերը աղջիկները տնային մաշիկը գլխի վրայով գցում են դռան ուղղությամբ: Եթե մաշիկի ծայրն ընկնում է դեպի դուռը, ապա այդ տարի կհայտնվի փեսացուն: ֆՐԱՆՍԻԱՅՈՒՄ Նոր տարին իսկական սպիտակ սիմֆոնիա է, սեղանին` սպիտակ մոմակալներ, սպիտակ մոմեր, թաց մրգեր և անպայման գինի: ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա կաղամբ սնկով, վերջում կարկանդակ մրգահյութով, թարմ մրգեր: ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի աման: Հյուրերը փակ աչքերով եթե կարողանան կոտրել ամանը, այդ տարի երջանիկ կլինեն: ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ հյուր գնացողներն իրենց հետ տանում են ածխի կտոր, որով ներկում են հատուկ վառարանը և տանտիրոջ կողմից ընդունվում են որպես բարեկամ: ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ սեղանին դնում են խաղող, ժամը 12-ին պոկում են 12 հատիկ և գալիք ամիսների համար ցանկություններ մտածում: ԿՐԵՏԵ կղզում տուն մտնող առաջին մարդն իր հետ բերում է քար, նստում վրան և բարեմաղթում. ՙԹող այս քարի մեծությամբ ոսկի մտնի այս տունը՚: ՈՒԵԼՍՈՒՄ Նոր տարվա վերջին վայրկյանին դռները լայն բացում են և դուրս թողնում հին տարին: Ներս է մտնում Նոր տարին: ՍԻՐԻԱՅՈՒՄ Նոր տարվա գիշերը մի մեծ աքաղաղ բաժանում են 12 մասի, գիշերը թողնում դրսում և վաղ առավոտյան տարեցները դրանցով գուշակություններ են անում: ՍՈՒԴԱՆՈՒՄ Ամանորի խորհդանիշը կանաչ ընկույզն է: Այն գտնելու ցանկությունը ամենալավ մաղթանքն է համարվում: էԿՎԱԴՈՐՈՒՄ հնամաշ հագուստից պատրաստում են ծղոտով լցված անցած տարվա խտվիլակ, բերանին` ծխամորճ, ձեռքին` ձեռնափայտ և դնում են տան առաջ: Կես•իշերին սկսում են կարդալ անցած տարվա կտակը՚, որում թվարկվում են ընտանիքի հո•սերը, որոնցից կուզենային ազատվել: Կտակը դնում են խրտվիլակի ծոցը և վառում: Հին տարին կորչում է բոցերի մեջ:



To top