< Ինչ չի կարելի նվիրել 2014-ի Ամանորին
25.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԻՆՉ ՆՎԻՐԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ

Չինական հորոսկոպի համաձայն` 2014 թվականը կապույտ փայտե ձիու տարի է, թեեւ որոշ աստղագետներ հակված են կանաչ փայտե ձիու տարբերակին: Ինչեւէ, արդեն պարզ է, որ գալիք տարվա գլխավոր նորաձեւ գույները հենց սրանք են լինելու: Ձին լիարժեք իր իրավունքների մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 31-ից: Նշվում է նաեւ փետրվարի 10-ը: Տարբեր ազգերի մոտ ձին խորհրդանշում է ուժ, իմաստություն եւ հպարտություն: Ձին իր բնույթով կենսուրախ է, լավատես, մարդասեր, սիրում է հարմարավետություն եւ մարդաշատ հավաքույթներ: Ձին չափազանց կապված է օջախին եւ ընտանիքին: Հարազատների, ընտանիքի անդամների մասնակցությամբ փոքրիկ, ուրախ հավաքույթ. ահա, թե ինչպես է խորհուրդ տրվում դիմավորել Ձիու տարին: Ձին չի սիրում աղմուկ, իրարանցում, վազք, ուստի ամանորյա սեղանը պետք է նախօրոք պատրաստել, ոչ թե վերջին պահին: Հյուրերը նույնպես պետք է շուտ գան: Վեճերը պետք է բացառել: Ձիու բարեհաճությանն արժանանալու համար սեղանը փայտե իրերով ձեւավորեք, շատ կանաչեղեն դրեք եւ բանջարեղեններ: Չինական հորոսկոպի համաձայն՝ ձիու տարին խոստանում է լինել վերջին տարիներից ավելի լավը՝ փոխելով զարգացման ուղղությունները, ինչն էլ իր հերթին նշանակում է դրական փոփոխություն մարդկության կյանքում: *** Դժվար թե գտնվի մեկը, ով չի սիրում նվերներ ստանալ կամ հենց նվիրել: Մեզնից շատերը մեծ պատասխանատվությամբ եւ զգուշորեն են ընտրում նվերները եւ անընդհատ մտորում. «Իսկ եթե դուր չգա՞>>:Ըստ Կենդանակերպի նշանների առաջարկում ենք գալիք 2014 թվականը դիմավորելու լավագույն նվերների այս տարբերակով: ԽՈՅ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են համարձակ, վառ եւ թանկարժեք նվերներ: Խոյը շատ Է սիրում հնաոճ իրեր՝ հին թրերի, ատրճանակների, հայելիների տեսքով: Իսկ եթե Դուք համեստ հնարավորությունների տեր մարդ եք, Խոյին հետաքրքիր նախշերով տաք շապիկ նվիրեք: Նա պաշտում է նման նվերներ: Սիրած էակից Խոյը որպես նվեր հենց սիրած էակին կցանկանա. Եթե Խոյը տղամարդ է, ապա սիրած էակը անպայման պետք է նրա առջեւ հայտնվի նրբաճաշակ ներքնազգետը հագին կամ միայն կարմիր ժապավենով կապկպված: Իսկ կին-Խոյի համար չկա ավելի հաճելի տոնական նվեր, քան ռոմանտիկ ժամանցը բուխարիկի մոտ... ՑՈՒԼ Ցուլը այնքան են ամաչում նվերներից, որ առաջին կեսժամվա կամ նույնիսկ մի քանի օրվա ընթացքում անընդհատ կփորձի հրաժարվել դրանից եւ ոչ այն պատճառով, որ ցանկանում է վիրավորել, այլ որովհետեւ ինքը՝ Ցուլը ավելի սովոր է նվիրելուն, քան նվեր ստանալուն: Այնպես որ Ցուլի համար ավելի կարեւոր է ոչ թե այն, թե ինչ են նվիրում, այլ ով է նվիրում: Ինչ էլ դուք նվիրեք Ցլին, նա Ձեզ չափազանց երախտապարտ կլինի, իսկ եթե այդ օգտակար նվեր է, որի ձեռքբերման մասին Ցուլը մտածել է, բայց դեռ չի հասցրել գնել, նրա երախտագիտությունը անսահման կլինի: ԵՐԿՎՈՐՅԱԿ Երկվորյակը ի ծնե սրամիտ է և անչափ կուրախանան՝ որևէ հումորով նվեր, օրինակ, ծիծաղելի փափուկ խաղալիք-հրեշ ստանալով: Բացի սրամտությունից Երկվորյակները հայտնի են իրենց ինտելեկտով, եւ ահա թե ինչու կարող են «մեռնելե երջանկությունից՝ ստանալով էլեկտրոնային գիրք, գրպանի համակարգիչ կամ նորաձեւ խելախոս: Նրանք նաեւ շատ դրական կընդունեն այնպիսի նվերներ, ինչպիսիք են ֆոտո եւ վիդեոխցիկները, եւ, հաստատմ գալիք տարի իրենց կփորձեն որպես լուսանկարիչներ եւ նույնիսկ ռեժիսորներ: ԽԵՑԳԵՏԻՆ Քնքուշ եւ զգայուն Խեցգետինները գնահատում են այն նվերները, որոնք հավելյալ ջերմություն կհաղորդեն իրենց բնակարանին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրենց տանը լուսանկարներ պահպանել, այնպես որ նորաձեւ շրջանակը եւ գեղեցիկ ձեւավորմամբ ալբոմը նրանց լավագույն նվերների ցուցակում են: Նրանք նաեւ շատ սիրում են փափուկ խաղալիքներ, իսկ եթե կին-Խեցգետինները լիրիկական բանաստեղծությամբ արծաթե զարդ կամ ծաղկեփունջ ստանան, նույնիսկ կարող են արտասվել: ԱՌՅՈՒԾ Առյուծները չափազանց գնահատում են թանկարգեք եւ ոճային իրեր: Նրանք Ձեզ չափազանց երախտապարտ կլինեն դասական երաժշտության համերգի, թատրոնի կամ արթհաուս ֆիլմի տոմսի համար: Առյուծները տարված են արվեստով, եւ եթե դուք նրան որոշել եք նվիրել գեղեցիկ բնապատկեր կամ արձանիկ, նա գրեթե կարտասվի երջանկությունից: Միայն թե այդ նվերը իսկական լինի: Նա իրեն յոթերորդ երկնքում կզգա վառ փաթեթավորմամբ նրբաճշակ զարդից, իսկ եթե Դուք նաեւ սրտանց շնորհավորանք եք պատրաստել, Առյուծը այդ նվերը երբեք չի մոռանա: ԿՈՒՅՍ Կույսը գործնական եւ գերկազմակերպված նշան է, ահա թե ինչու նա կ•նահատի ցանկացած նվեր, որը իր համար օգտակար է: Հաշվիչ մեքենան, գործիքների հավաքածուն կամ նույնիսկ գրենական պիտույքները Կույսի համար չափազանց ցանկալի նվերներ են, քանի որ նա աշխատասեր եւ հարմարավետություն է սիրում: Կույսը նաեւ բարձր կգնահատի հետաքրքիր գրքեր եւ սիրված ռեժիսորների ֆիլմերի սկավառակներ: Այդ շատ պահանջկոտ նշան է, ում համար շատ կարեւոր էհամոզվել, որ դուք մանրակրկիտ եւ պատասխանատվությամբ եք ընտրել այդ նվեր, այլ ոչ թե այն ձեռք եք բերել պահի ազդեցության տակ մոտակա խանութից: ԿՇԵՌՔ Կշեռքները էսթետներ են և սիրում են արվեստի բոլոր ուղղությունները: Սյնպես որ, Կշեռքների համար նվեր ընտրելիս, այդ ամենը հարկավոր է հաշվի առնել: Տան համար գեղեցիկ հուշանվերները, նկարներ, արձանիկներ, սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբի համերգի տոմսեր՝ այդ ամենից Կշեռքները երջանկության գիրկը կընկնեն: Բացի այդ, նրանք չափազանց գնահատում են համեղ ուտեստները, եւ ձեզ շատ երախտապարտ կլինեն, եթե դուք նրանց տոնական սեղանի համար երկու-երեք էքզոտիկ դելիկատես բերեք: ԿԱՐԻՃ Կարիճները հայտնի են, որպես Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը, ահա թե ինչու բացառված չէ, որ Ձեզ մտերիմ Կարիճների ճաշակով լինեն էրոտիկ ենթատեքստով նվերները՝ գեղեցիկ ներքնազգեստ, հուզիչ բուրմունքով օծանելիք: Նրանց նաեւ չափազանց դուր կգան սեւ գույնի նվերները՝ կաշվե դրամապանակ կամ մետաքսե շապիկ: Կարիճները առեղծվածային էակներ են եւ հաճախ օկուլտիզմով են հետաքրքրվում, այնպես որ եթե որոշեք նրանց Տարո խաղաքարտեր բյուրեղապակյան գունդ նվիրել, նրանք Ձեզ ջերմորեն կգրկեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ Աղեղնավորները ձգտում են ամեն նորի բանի եւ խելագարվում են ճամփորդությունների համար: Այնպես որ եթե դուք բավականաչափ միջոցներ ունեք, Աղեղնավորին որեւէ էքզոտիկ երկիր ճամփորդելու տոմս նվիրեք կամ նրանք լեռներ բարձրացրեք: Նրանց հիացմունքը ապահովված է: Աղեղնավորները նաեւ սիրում են ամեն արտասովոր եւ վառ երեւույթ, այնպես որ նա ահավոր կուրախացնի որեւէ արթ շոու կամ արտասովոր ներկայացում այցելելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ նրանք պահանջկոտ չեն եւ շատ ուրախ կլինեն՝ հետաքրքիր գիրք ստանալով: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ Այծեղջյուրները համեստ են, եւ թեեւ երբեմն սիրում են ճոխությունը, սակայն, միեւնույն ժամանակ, գնահատում են կողքինների գումարները: Այնպես որ եթե դուք նրան թանկարժեք սիգարներ կամ կոնյակ նվիրեք, Այծեղջյուրը իրեն մի տեսակ անհարմար կզգա: Տակ վերմակը եւ հարմարավետ հագուստը, ինչպես նաեւ տնային կաթնաշոռը, կաթը եւ կակաոն Այծեղջյուրների ամենասպաված նվերների ցանկում են: ՋՐՀՈՍ Կենդանակերպի այս նշանը անչափ գնահատում է ճոխ նվերներ: Ջրհոսները ուղղակի խելագարվում են արտասովոր զարդերի եւ դիզայներական հագուստի համար: Նրանք նաեւ չափազանց գնահատում են շփումը, եւ Ամանորի ամենալավ նվերներից մեկը նրանց համար ընկերների հետ ռեստորանում ժամանակը անցկացնելն է: Նա նաեւ չափազանց բարձր կգնահատի որեւէ հայտնի թանգարան կամ նորաձեւոթյան համաշխարհային ցուցադրություն այցելելու հնարավորությունը: Ջրհոսները սիրում են հիանալ աստղերով, այնպես որ համարձակորեն նրան աստղադիտակ նվիրեք: Այդ իրեն միայն հաճույք կպատճառի: ՁՈՒԿ Ձկները հայտնի միստիկներ եւ համեղ կերակուրներ սիրող անձնավորություններ են, այնպես որ եթե պատրաստվում եք նրա համար Ամանորյա արժեքավոր նվեր ձեռք բերել, թող այդ լինի որեւէ համեղ եւ արտասովոր ուտեստ կամ հին գինու շիշ, ինչպես նաեւ տարբեր ժողովուրդների գուշակությունների գիրք: Ձկները ռոմանտիկ էակներ են: Այնպես որ մոմերով ընթրիքը, նրբաճաշակ զարդը եւ անկողնու գեղեցիկ սպիտակեղենը նրա կողմից ամենասպասված նվերների ցանկում են:



To top