< ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հարցազրույցը ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը
24.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ինչ չի կարելի նվիրել 2014-ի Ամանորին

Ամանորը արդեն մոտենում է և շատերին հուզում է այն հարցը, թե ինչ նվերներ պետք է նվիրել մերձավորներին և ընկերներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա խորհրդանիշը ձին է, ուստի նվերներ ընտրելիս պետք է նկատի ունենալ, թե կոնկրետ ինչը կարող է արժանանալ տարվա խորհրդանիշի հավանությանը:   Համաձայն չինական օրացույցի` այս տարվա խորհրդանիշը Կապույտ փայտե ձին է: Այն մարմնավորում է մեծահոգությունը, աշխատասիրությունը և նպատակասլացությունը: Հետևաբար, 2014 թվականը պետք է հաջողակ տարի լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ևս ունեն այս հատկանիշները և առաջնորդվում են դրանցով: Նվերների առումով առաջինը պետք է նկատի ունենալ, որ ձիերը չեն սիրում թանկարժեք և ոչ երկարաժամկետ կտրվածքով պիտանի իրեր: Մյուս կողմից էլ որքանով որ փայտե ձիու տարի է նախընտրելի է առավելապես նվիրել հենց փայտե հուշանվերներ, քանի որ հակառակ բնույթի նյութերից պատրաստված իրեր նվիրելը կարող է անհաջողություններ բերել:   Ընդհանրապես, ձին ազատություն սիրող կենդանի է, հետևաբար խորհուրդ չի տրվում այնպիսի նվերներ անելը, որոնք կարող են սահմանափակել մարդու ազատության զգացումը: Մասնավորապես չի կարելի նվիրել գոտիներ, փականներ, վզկապեր և նման այլ իրեր:   Աշխատանքային գործունեության հետ կապված նվերները ևս կարող են արժանանալ տարվա խորհրդանիշի հավանությանը: Ելնելով այն հանգամանքից, որ ձին առավելապես համեստ, ընտանեկան կենդանի է, ուստի խորհուրդ չի տրվում ամանորը անցկացնել ճոխ և լայն շրջանակներում: Նմանապես խորհուրդ չի տրվում նաև ձիու կաշվից պատրաստված նվերներ նվիրել:   Ընդհանրապես սնահավատ մարդկանց խորհուրդ չի տրվում նվիրել դանակներ, դատարկ դրամապանակներ, գուլպաներ, թաշկինակներ, մարգարիտից պատրսատված զարդեր, հայելիներ և ժամացույց: Տարեց մարդկանց էլ խորհուրդ չի տրվում նվիրել մոմեր, հողաթափեր, սրբիչներ, քանի որ նրանք այդ նվերները կարող են ընկալել որպես գալիք տարում կյանքից հեռանալու նախանշաններ:



To top