< ՄՈԽԻՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ
06.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խնձորի հյութն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը

Գիտնականների կարծիքով՝ խնձորների արժեքավորությունն օրգանիզմի համար դրանցում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունն է, որոնք տոքսիններն ու ավելորդ նյութերը դուրս են բերում օրգանիզմից, չհաշված որ դրանցում մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում: Ամեն օր «երիտասարդության խնձերը» երաշխավորում է ծերության դիմակայություն: Խնձորի կիրառման արդյունավետությունը կապված է երիտասարդացնող որակների, սրտանոթային համակարգի խնդիրների լուծման, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ, քանի որ դրանք կարող են արգելափակել քաղցկեղային բջիջնեին: Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղևն ու մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ չի կորցնում իր բուժիչ հատկությունները: Այս միրգն ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը: Այն լավագույնս ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա: Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը: Շատ օգտակար է նաև խնձորի հյութը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը: Օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում է ավելորդ քաշի խնդիրը: Խնձորի հաճախակի օգտագործման վերաբերյալ դիետոլոգների կարծիքը կայանում է նրանում, որ միրգը գրեթե 30 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Սակայն կան նաև հակացուցումներ: Դա վերաբերում է ստամոքսի խոց ունեցողներին: Այդ դեպքում հնարավոր է թթուն բացասաբար ազդի ստամոքսի պատերի վրա, ուստի խորհուրդ է տրվում մի քանի օրվա ընթացքում միայն մեկ խնձոր ուտել:



To top