< Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչը
04.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Նռան օգտակար հատկությունները

Հնագույն ժամանակներից նուռը հայտնի է մարդկությանը: Որոշ երկրներում նուռը բերրիության խորհրդանիշ է: Նռան բոլոր մասերն օգտագործվում են' ինչպես արժեքավոր սննամթերք, այնպեսլ էլ' դեղամիջոց: Նուռը շատ բարձր էին գնահատում մեր նախնիները: Նուռ (гранат) անունից է իսպանական Գրենադե քաղաքի անվանումը, և Հայաստանի խորհրդանիշերից մեկն է, նռան պատկերը կարելի է տեսնել թուրքական շատ քաղաքների խորհրդանիշերի վրա: Նռան ծառը հիշատակվում է նաև Ղուրանում: Հին հույները նուռը համարում էին հավատարմության խորհրդանիշ: Առասպելի համաձայն' առաջին նռան ծառը տնկել է Աֆրոդիտեն, Կիպրոս կղզում: Նուռը ոչ բարձր բույս է, աճում է թփի կամ ցածրահասակ ծառի տեսքով' փշոտ ճյուղերով: Նուռն առանձնահատուկ խնամք չի պահանջում, ամեն տարի բերք է տալիս: Պտուղը դանդաղ է հասնում, լիարժեք հասնելու համար շոգ ամառ է պահանջվում, բայց նուռը դիմանում է ձմռան կարճատև ցրտահարություններին: Նուռն ունի շատ օգտակար հատկություններ: Նռան հյութը պարունակում է В խմբի վիտամիններ, С, РР վիտամինների մեծ քանակ, ինչպես նաև А պրովիտամին (կարոտին): Այս բոլոր վիտամիններն օրգանիզմի նյութափոխանակության համար մեծ դեր են խաղում, կարգավորում են ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը: Նուռը հարուստ է հանքանյութերով: Նրանք մեծ քանակությամբ կալիում են պարունակում, ինչը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Նուռը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում:



To top