< ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ
03.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչը

Դեկտեմբերի 2-ին Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 7-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը, Արմավիրի հոգևոր թեմի սպասավոր Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, նորակոչիկների հարազատները և մեծ թվով համայնքապետեր:   Չխախտելով ավանդույթը՝ մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:   Այնուհետև առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը՝ ասելով. <<Սիրելի նորակոչիկներ, մեր հայրենիքի խիզախ զավակներ, բարի երթ և խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորիդ: Հավատացած եմ, որ որպես քաջ արծիվներ, մեր երկրի արժանավոր զավակներ, պատվով եք կատարելու ձեր պարտքը հայրենիքի հանդեպ, և բարձր եք պահելու ձեր ծնողների, համայնքի և մարզի պատիվը>>: Իսկ նորակոչիկների ծնողներին Լարիսա. Մուրադյանը կոչ արեց համբերությամբ և հանգստությամբ սպասել իրենց զավակների վերադարձին:   Օրվա կապակցությամբ Տերունական աղոթք հնչեցրեց և նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը՝ նրանց ցանականալով ճշմարիտ կենցաղ ունենալ, հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, և սիրով լցված կարողանալ ծառայության երկու տարիները նվիրաբերել հայ ժողովրդի պաշտպանությանը՝ իրենց մասնակցությունն ունենալով երկրի շենացմանը:   Ապա նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզային իշխանության կողմից, և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:



To top