< ՉԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ
04.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

Սեպտեմբեր ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար

1.Խոզանացան __Վարունգի տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ կամ Վերտիմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ պրեպարատներից որևէ մեկը: Լվիճների դեմ կիրառել Նուրել-Դ 0.15% /10լ ջրին 15մլ/ կամ Կոնֆիդոր 0.03-0.05% լուծույթները` համապատասխանաբար 10լ–ին 15մլ, 10լ-ին 3-5մլ:     Կեղծ և իսկական ալրացող հիվանդությունների դեմ օգտագործել Կուրզատի 0.25% /10լ ջրին 25գ/ կամ Կվադրիսի 0.07% /10լ ջրին 7մլ/ կամ Տատուի 0.3% /10լ ջրին 30գ/: Ֆունգիցիդները համատեղելով Կոնֆիդորի 0.07% /10լ ջրին 7մլ/ կամ Նուրել-Դ-ի 0.15% /10լ ջրին 15մլ/ լուծույթների հետ     2. Ծաղկակաղամբի ճերմակաթիթեռի թրթուռների և լվիճների դեմ խորհուրդ է տրվում կիրառել Ֆաստակի 0.06-0.07% /10լ ջրին 6-7մլ/ կամ Տալստարի 0.05% /10լ ջրին 5մլ/ լուծույթները:     3.Սոխի դաշտերում մինչև ծլելը հողի բավարար խոնավության դեպքում մոլախոտերի դեմ օգտագործել Ստոմպի 3.5լ/հա ծախսի նորմայով լուծույթ:



To top