< ԲԱՈԲԱԲ
27.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գազար և սեղանի ճակնդեղ

Ցանքը կատարել մինչև հուլիսի երրորդ տասնօրյակի վերջը: Գազարը անհրաժեշտ է ցանել հիմնովին կարկտահարված դաշտերի փոցխումից հետո: Տնտեսապես նպատակահարմար կլինի այդ նպատակով նախապատրաստել լոբու կամ մարգերով ցանված այլ մշակաբույսերի ցանքատարածությունները: Դրա համար անհրաժեշտ է. 1. դաշտը փոցխել (չիզելել), հարթեցնել: Չիզելումից առաջ դաշտին տալ փայտի մոխիր 10-15ց/հա չափով, 2. կատարել դաշտի տեղաձևում` գազարը կարելի է մշակել 3 գծանի ժապավենաձև 25x45x5սմ կամ 45x5սմ սխեմաներով, իսկ սեղանի ճակնդեղը` 45x10սմ սխեմայով: Գազարի ցանքի նորման կախված ցանքի ձևից 5-8կգ/հա է, իսկ ճակնդեղինը` 12կգ/հա: 3. ցանքից առաջ սերմերը մշակել աճի խթանիչներով` հետերոաուքսին 1 հաբը 5լ ջրին նորմայով 4. ցանքից անմիջապես հետո դաշտը ջրել և շաղ տալ գրավչանյութ` հատիկավորված դիազինոն 40-50կգ/հա նորմայով, շաղ տալով հողին 5. ծլելուց հետո, 1-2 իսկական տերևի փուլու կատարել 1-ին նոսրացումը, իսկ դրանից շուր 20-25 օր հետո 2-րդ նոսրացումը քաղհանին զուգընթաց: 2-րդ նոսրացումից հտացված բույսերը իրացնել: 6. ջրումները կատարել ըստ բույսի պահանջի շուրջ 5-6 անգամ, 7. բերքը հավաքել կամ ձեռքով կամ կարտոֆիլաքանդիչներով:



To top