<  ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ
21.05.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

AM-01/13 Մորմազգի բանջարային մշակաբույսերի ցանքերում եգիպտացորենի կիրառումը բուֆերային գոտու ստեղծման նպատակով

Մորմազգի բանջարային մշակաբույսերի մշակությունը Արարատյան հարթավայրի պայմաններում վերջերս խիստ տուժում է վնասատուներից : Հատկապես այդ մշակաբույսերին մեծ վնաս է հասցնում կարտոֆիլի ցեցը : Վնասատուների տարածումը կանխարգելու նպատակով կարևորվում է ցանքատարածությունների միջև բուֆերային գոտու ստեղծումը: Մարզում այդ մշակաբույսերի բացի խոշոր, արտադրական ցանքատարածություններից, գրեթե բոլոր գյուղացիների մեծ մասը սեփական կարիքների համար այդ մշակաբույսերը մշակում է նաև ավելի փոքր 500-1500քմ հողատարածությունների վրա: Ներկայումս պայքարի քիմիական, կենսաբանական մեթոդները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում կարտոֆիլի ցեցի տարածման և ոչնչացման դեմ, ուստի խորհուրդ է տրվում կիրառել այլընտրանքայի միջոցառումներ` վնասատուի տարածումը հնարավորին չափով մեղմելու նպատակով: Այդ նպատակով մշակվող հողատարածությունը մեկուսացվում է եգիպտացորենի բույսերի 1 մետր լայնության ցանքի և մշակման միջոցով, առանձնացվում է բոլոր կողմերից, որպեսզի վնասատուները չներթափանցեն պոմիդորի, բադրիջանի ցանքերը: Եգիպտացորենը հանդիսանում է նաև այսպես կոչված ՙբռնող բույս՚ և ունի վնասատուները, նրանց թրթուրները իրեն վրա հավաքելու ունակություն: Այդ դեպքում ֆերմերները պարբերաբար հետևում են նրանց վրա հավաքված վնասատուներին և նրանց ոչնչացման նպատակով կատարում պայքարի տարբեր միջոցառումներ/ քիմիական, մեխանիկական, օրգանական/: Մորմազգի բանջարային մշակաբույսերից բադրիջանի և լոլիկի ցանքատարածություններում կարտոֆիլի ցեցը մեծ չափերով վնասում է հատկապես պտուղները : Թրթուրները պտուղների տարբեր մասերը ուտելով գցում են ապրանքային տեսքը, որոնք էլ դառնում են վաճառքի և օգտագործման համար ոչ պիտանի : Լոլիկի բույսեր պտղատվության ընթացքում ավանդական մշակության ժամանակ գրեթե ամբողջ զանգվածով պառկում են հողին : Այս դեպքում ավելի է վտանգը մեծանում և վնասի չափերը ավելանում : Եգիպտացորենով բուֆերային գոտի ստեղծած հողատարածությունում, լոլիկի զանգվածային պտղատվության ընթացքում բույսերը համաչափ լուսավորվածություն ստանալու նպատակով օգտագործում են բրգաձև ցցափայտեր, բույսերը բարձրացնելու և նրանց վրա հենելու ու կապելու համար : Այս տեխնոլոգիայի կիրառման ժամանակ դաշտում լոլիկի ուժեղ աճման և մեկական ծաղկման շրջանում, յուրաքանչյուր 5-րդ բույսի մոտ թմբերի երկու կողմից, իրար դեմ դիմաց, թեքությամբ տեղադրում են մինչև 2մետր երկարությամբ և 2-3սմ հաստության ցցափայտեր: Թմբի վրա յուրաքանչյուր դեմ առ դեմ տնկված ցցափայտ բրգաձև, գագաթից 25-30սմ ներքևի մասով կապում են : Այնուհետև նույն փայտերից վերցնում են և թեքությամբ դրված ցցափայտերին ամրացնում են երեքական շարքով, յուրաքանչյուրը իրարից 40-50սմ հեռավորության վրա: Լոլիկի բույսերը կապում են այդ փայտերին: Այս դեպքում նվազում է ինչպես ցեցի, այնպես է հատկապես հողում տարածված այլ հարուցիչների և վնասատուների թթրթուրների կողմից լոլիկի բույսերի, պտուղների վնասվածության աստիճանը: Այս տեխնոլոգիան նպաստում է նաև բերքատվության բարձրացմանը : Հաշվի առնելով այս հանգամանքը և մի շարք վայրերում լոլիկի և բադրիջանի մշակման ժամանակ կիրառվող եգիպտացորենի միջոցով բուֆերային գոտու ստեղծման տեխնոլոգիան, առաջարկում ենք այն փորձարկել և ներդնել մարզի ֆերմերային տնտեսություններում : Խնդիրները Բադրիջանի և լոլիկի ցանքատարածությունները մեկուսացնել եգիպտացորենի բույսերով և այդ առանձնացված հողակտորում լոլիկի բույսերը բրգաձև ցցափայտին կապելու միջոցով նոր տեխնոլոգիան փորձարկել առանց բուֆերային գոտու ու ավանդական մշակության համեմատ : Նշված պայմաններում տալ ներդրվող տեխնոլոգիայի` այն է ՙԵգիպտացորենի բույսերով բուֆերային գոտի ստեղծելը՚ և ՙԼոլիկի բույսերը բրգաձև ցցափայտի միջոցով մշակելը՚ ու առանց դրանց, ստուգիչի համեմատական գնահատականը ըստ բերքատվության, պտուղների փոխադրունակության, դիմացկանության, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Լավագույն արդյունքներ ապահովելու դեպքում առաջարկել հետագա ներդրման համար մարզի ֆերմերային տնտեսություններում : Տեխնոլոգիայի նկարագրությունը Լոլիկը և բադրիջանը կենսաբանորեն բարձրարժեք բանջարեղեններ են և շնորհիվ վիտամինների, հանքային աղերի, մակրո ու միկրոտարրերի շնորհիվ, ներկայումս մեծ պահանջարկ ունեն շուկայում և վերամշակման մեջ: Փորձարարական աշխատանքները կսկսվեն մարտի 10-20-ին, և ախտահանված սերմերի ցանքը կկատարվի նախօրոք հողախառնուրդ լցված արևային ջերմոցներում` գծային ձևով : Կկատարվեն խնամքի անհրաժեշտ բոլոր աշխատանքները որպեսզի աճեցվի առողջ, բարձրորակ սածիլ: Սերմերը ծլելուց 20 օր հետո սածիլներին կտրվի առաջին սնուցումը` ազոցեովիտ-1 օրգանական պարարտանութով, իսկ երկրորդ սնուցումը` կտրվի առաջինից 15օր հետո : Սածիլները դաշտ տեղափոխելուց 3-4 ժամ առաջ ջերմոցը պետք է լավ ջրել : Հանած սածիլները պետք է ստուգել, տեսակավորել և դաշտ տեղափոխել միայն առողջ, հաստ, մինչև 8-10սմ երկարություն և 3-4 տերև ունեցող սածիլները : Սածիլները կտեղափոխվեն նախապես հիմնական և նախացանքային մշակություն կատարված փորձնական հողամաս` մայիսի 5-10-ին `նախապես ցրտահերկ կատարված և պարարտանութեր տրված դաշտում : Հողի նախացանքային մշակությունն սկսվում է ցրտահերկի վաղ գարնանային փոցխումից : Այնուհետև պետք է կատարել կրկնավար, հարթեցում, ակոսների քաշում : Սածիլվող հաղամասը բաժանվում է 2 մասի : Երկու մասերն էլ տեղաձևում ենք ժապավենաձև, թմբերը թողնելով 90սմ, ակոսները 70սմ հեռավորության վրա : Երկրորդ մասում առանձնացված հողակտորի լայնության և երկարության վրա 1մետրի չափով ցանում ենք եգիպտացորենի սերմերը, երկուական, իրարից 15սմ հեռավորության վրա: Այնուհետև տնկում ենք սածիլները` բադրիջանը` 30սմ, լոլիկը` 20սմ հեռավորության վրա : Սածիլման գործընթացը պետք է կատարել ջրման ուղեկցությամբ: Սածիլելուց 2-3 օր հետո չկպած սածիլների տեղը լրացնում են և տալիս առաջին վեգետացիոն ջուրը : Եգիպտացորենով մեկուսացված հողակտորում` լոլիկի բույսերի ուժեղ աճեցողության շրջանում /սածիլումից 25 օր հետո/ թմբերի վրա երկու կողմից տեղադրում ենք բրգաձև ցցափայտեր և բույսերը կապում ենք դրանց: Այնուհետև վեգետացիայի ընթացքում բույսերի աճմանը և ճյուղավորմանը զուգընթաց, նրանք կապում ենք ցցափայտերին: Վեգետացիայի ընթացքում պարբերաբար կկատարվեն դիտումներ և պայքարի միջոցառումներ, ինչպես նաև ֆենոդիտումներ ըստ աճման և զարգացման փուլերիª ՙզանգվածային ծլում-ծաղկում՚, ՙզանգվածային ծաղկում-պտղակազմակերպում՚, ՙզանգվածային ծլում–տեխնիկական և կենսաբանական հասունացում՚, ՙպտղաբերության շրջան- պտուղների 1 բերքահավաքից մինչև վերջին բերքահավաք՚: Հողամասում կկատարվի յոթ օրը մեկ ջրում: Լոլիկի բերքահավաքը պետք է կատարել պտուղների կենսաբանական հասունացման շրջանում, պտուղների կարմիր գունավորման շրջանում: Բադրիջանի բերքահավաքը պետք է կատարել պտուղների տեխնիկական հասունացման շրջանում, սև գունավորման շրջանում : Ծրագրի կատարման ընթացքում օգտագործվել են լոլիկի Արա և բադրիջանի Սև մարգարիտ սորտն ու հիբրիդը: Ծրագիրն իրականացվում է ս/թ մարտի 15-20-ից, կավարտվի հոկտեմբերի 20-ին: Դաշտային միջոցառումները կազմակերպվելու են` օգոստոսի 15-20 ընկած ժամանակահատվածում : Այս տեխնոլոգիայի կատարման միջոցով կմեղմացվի վնասատուի տարածման հնարավորությունները, կապահովի տվյալ մարզի պայմաններում բարձր որակյալ բերք, կբարձրանա շահագրգիռ ֆերմերների պահանջարկը դրա կատարման նկատմամբ, որն էլ ծրագիրը կդարձնի առավել արդյունավետ: Փորձերը դրվելու են 1 կրկնողությամբ: Փորձի համար պահանջվում է 0.3 հա տարածք: Ծրագիրը իրականացվում է Ակնալիճ համայնքում, ֆերմեր Վարդան Միսակյանի տնտեսությունում, ծրագրի հետազոտողն է գ.գ.թ. Կարինե



To top