< ՇԱՄՊԻՆՅՈՆԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ
10.04.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ

Դաշտավարության մեջ հողերի բերրիության պահպանման և կայուն բերք ստանալու համար կարևոր նախապայման է ցանքաշրջանառության կիրառությունը: Բույսերի անհերթափոխ մշակությունը առաջ է բերում հողերի բերրիության անկում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծվում մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների զարգացման համար: Ցանքաշրջանառության համար ընտրված հողատարածությունը պետք է ունենա միատարր հողային ծածկոց: Ցանքաշրջանառությունում մշակաբույսերի հերթափոխության սկզբունքները: Տարբեր մշակաբույսեր տարբեր պահանջ ունեն հողի սննդատարրերի նկատմամբ: Հացահատիկային մշակաբույսերն ավելի շատ ծախսում են ազոտ և ֆոսֆոր, շաքարի ճակնդեղը և արևածաղիկը` կալիում, բակլազգիները` ֆոսֆոր և կալիում: Առանձին մշակաբույսեր ունակ են տարալուծելու հողի դժվարալուծ միացությունները և օգտվելու դրանցից, մյուսներն օգտվում են հիմնականում ջրալուծ տարրերից: Բույսերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև հողի խոնավությունից օգտվելու նրանց ունակությունը, որը պայմանավորված է վերջիններիս արմատային համակարգի կառուցվածքով և հողի խորը շերտերը թափանցելու ունակությամբ: Օրինակ` հացահատիկային մշակաբույսերի արմատները փնջաձև են և հիմնականում տարածվում են վարելաշերտում: Մինչդեռ առվույտի, կորնգանի, հատիկընդեղենների և մի շարք այլ մշակաբույսերի արմատները առանցքային են, թափանցում են ավելի խորը և ունակ են օգտվելու հողի խորը շերտերի խոնավությունից, ինչպես նաև սննդատարրերից: Ցանքաշրջանառության մեջ բույսերի հաջորդականությունը որոշելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բակլազգի մշակաբույսերը հողը հարստացնում են ազոտով, բարելավում են նրա ստրուկտուրան և լավ նախորդներ են հանդիսանում հաջորդ մշակաբույսերի համար: Ճիշտ հերթափոխությունը անհրաժեշտ է նաև մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար: Ցորենի և գարու կրկնվող ցանքերին մեծ վնաս են հասցնում արմատային փտումները, եգիպտացորենին` մրրիկը, արևածաղկին կեղծ ալրացողը, կարտոֆիլին` կոլորադյան բզեզը, լարաթրթուրը և այլն: Անջրդի երկրագործությամբ զբաղվող տնտեսություններում որոշակի տեղ պետք է հատկացնել մաքուր և զբաղված ցելերին, դրանցից առաջինը բարելավում է հողի ֆիզիկական հատկությունները, նպաստում է հողում խոնավության և սննդատարրերի պաշարների ավելացմանը և արդյունավետ միջոց է մոլախոտերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար: Այն հատկապես լավ նախորդ է աշնանացանների համար: Չնայած ցելադաշտը մեկ տարի թողնվում է ազատ և այդ տարին բերք չի տալիս,սակայն այդ կորուստը փոխհատուցվում է հաջորդ տարիներին մշակվող բույսերի բերքատվության բարձրացմամբ: Ցանքաշրջանառությունների մեջ մշակաբույսերի գնահատումը որպես նախորդների: Բազմամյա բակլազգի խոտաբույսեր: Լավագույն նախորդներ են մշակաբույսերի մեծ մասի համար ինչպես ջրովի, այնպես էլ անջրդի հողերում: Շարահերկ մշակաբույսեր: համարվում են լավագույն նախորդներ գարնանացան, հացահատիկային, ձավարային և հատիկընդեղեն բույսերի համար: Կարճ վեգետացիա ունեցող շարահերկ բույսերը լավ նախորդներ են նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի համար: Շարահերկերից եգիպտացորենը միևնույն դաշտում կարելի է մշակել անընդմեջ 2-3 տարի, կարտոֆիլը և շաքարի ճակնդեղը ոչ ավելի, քան 2 տարի: Կարտոֆիլից, պոմիդորից և արևածաղկից հետո ծխախոտ չի կարելի մշակել, եթե դաշտը վարակված է ճրագախոտով, բվիկով, լարաթրթուռով: Կարտոֆիլից հետո ցանկալի չէ մշակել պոմիդոր և հակառակը: Հատիկընդեղեն մշակաբույսեր: Հանդիսանում են արժեքավոր նախորդներ աշնանացան և գարնանացան, շարահերկ և տեխնիկական մշակաբույսերի համար: Այս խմբի բույսերի հիվանդություններն ու վնասատուները վտանգավոր չեն հացահատիկայնի և շարահերկ ոչ բակլազգի բույսերի համար: Խորհուրդ չի տրվում միևնույն դաշտում 2 տարի անընդմեջ բակլազգի բույս մշակել` դրանց յուրահատուկ հիվանդությունների և վնասատուների տարածման վտանգի պատճառով: Հացահատիկային մշակաբույսեր: Սրանք լավ նախորդներ են գարնանացան հացահատիկային, հատիկընդեղեն և շարահերկ մշակաբույսերի համար: Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ջրովի հողերում աշնանացանների բերքահավաքից հետո կարելի է մշակել խոզանացան բույսեր



To top