< ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ
19.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)


Գյուղատնտեսության ոլորտում առկա նոր մարտահրավերներին դիագրավելու հարցերում լավագույն  օգնականն ու կազմակերպիչն է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը: Այսօր մենք կարիք են ունեն ամենօրյա հոգածությամբ, սիրով և նվիրումով աշխատող մարդկանց, որոնք իրենց լավագույն խորհրդով և անձնական փորձով օգնության կհասնեն գյուղացու օրհասական պահին: Այդպիսին պետք է լինի ԳԱՄԿ աշխատողը՝ վարորդից մինչև տնօրեն, հաշվապահից մինչև խորհրդատու: Խորհրդատվությունը զուտ գիտական տեքստերի ամբողջություն չէ, և ոչ էլ պարապ ժամանակի գործ, խորհրդատվությունը մի գործընթաց է, որը պետք է սկսի գիտակից ֆերմերի խորհրդատուին դիմելով և ավարտվի ֆերմերի ստացած եկամուտների հաշվարկով: Ահա այսպիսի գործընթացի կազմակերպման մեջ իր յուրատեսակ դերակատարումն է ունեցել Արմավիրի ԳԱՄԿ-ի ՙՀայֆերմեր՚ ամսաթերթը, որի գործունեության ականատեսն եմ եղել:  Ջերմ շնորհավորանքներս եմ հղում հարազատ մարզի հարազատ դարձած ԳԱՄԿ-ին: Շուրջ երեք տարի որպես պրակտիկանտ այցելել եմ Արմավիրի ԳԱՄԿ և այդ երեք տարիների ընթացքում տեսել եմ միայն ջերմ սրտեր ու անկեղծ ժպիտներ: Այսօր արդեն, որպես ոլորտի մասնագետ, կարող եմ հստակ ասել, որ գյուղատնտեսության ոլորտում իմ նեղ մասնագիտական ուղին սկսվել է այս հիանալի կառույցից, և շարունակվում է մինչ օրս՝ համագործակցության և թղթակցության միջոցով:
Թող Աստված պահի մեր գյուղատնտեսությունը, գյուղացիներին և նրանց խորհրդատուներին: Թող միշտ բարգավաճի Արմավիրի մարզն ու արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը:

ԱՊՀ փորձագետ-խորհրդատու, ՀԱԱՀ մագիստրանտ
Արմեն դպիր Սարգսյան



To top