< Միջոցառումներ
07.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ


Արտաքին գործոնների ազդեցությունը ծաղիկների աճի և զարգացման վրա
Մեր հանրապետության ջերմատներում ծաղիկներից հիմնականում մշակվում են մասնավորապես` մեխակ, վարդ և հերբերա, որոնց մշակության համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ:
Լույս - ամենակարևոր գործոնն է, որը որոշիչ է բույսի աճի ու զարգացման համար: Ծաղիկների նորմալ աճի և զարգացման համար պահանջվում է 4-15 հազար լյուքս լուսավորություն:
Մեխակը համարվում է երկար օրվա բույս: Օրվա երկար տևողությունը ու գիշերվա համեմատաբար ցածր ջերմաստիճանը նպաստում են ծաղիկների կազմավորմանը: Լույսի թույլ ինտենսիվության պայմաններում տերևների կազմավորման ընթացքը ձգձգվում է, իսկ  ծաղիկներինը` ձգձգվում է կամ դադարում:
Ծաղիկների մշակության ընթացքում կա երկու անբարենպաստ շրջան.
           ամռանը, ջերմատներում (հատկապես անգարային տիպի) ինտենսիվ լուսավորության և երկար օրվա տևողության առկայությունը պահանջում է կիրառել արհեստական ստվերացում: Ինտենսիվ լուսավորությունը բացասաբար է ազդում երիտասարդ բույսերի վրա:          
           ձմռանը, լուսավորության ցածր ինտենսիվության պայմաններում, բույսի բնականոն ծաղկման համար հաճախ անհրաժեշտ է լինում օգտագործել լրացուցիչ լուսավորություն:
Ջերմություն:  Ծաղիկների աճի ու զարգացման համար մեծ նշանակություն ունի օդի և հողի (հատկապես արմատաբնակ շերտի) ջերմաստիճանը: Բույսերի վեգետացիան ջերմատներում անցնում է օդի ջերմաստիճանի զգալի տատանումների (1–430C)֊ պայմաններում: Ոչ տևական ժամանակով մեխակը կարող է դիմանալ նաև բացասական ջերմաստիճանի: Մեխակի համար լավագույնը համարվում է 18–200C ջերմաստիճանը: Ձմռանը ջերմաստիճանն անհրաժեշտ է պահպանել ցերեկը 12–14, գիշերը` 10-12, գարնանը և աշնանը` 16–18 և 14–160C սահմաններում:: Վարդի համար լավագույն ջերմաստիճանը 15– 250C է: Հերբերայինը` ամռանը, արևոտ եղանակին, 24-25 0C, իսկ ձմռանը` 18–200C ջերմաստիճանը:
Բարձր ջերմաստիճանը զուգակցվելով օդի հարաբերական բարձր խոնավության հետ, նպաստում է սնկային և վիրուսային հիվանդությունների զարգացմանն ու տարածմանը: Մեխակի համար շատ վտանգավոր են ցերեկվա և գիշերվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանումները, հատկապես գարնանը: Նման պայմաններում կտրած ծաղիկների 50-70% ունենում է պայթած բաժակաթերթիկներ: Գարնանը նույն ազդեցությունն են թողնում նաև լույսի ինտենսիվության կտրուկ տատանումները:


To top