< Միջոցառումներ
11.07.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՌՈՂՋ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՈՒՄ ` ԾՆՎԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐԻՑ ԱՆՋԱՏՈՒՄ



              Փորլուծի նշանների հայտնաբերումից անմիջապես հետո (որքան շուտ, այնքան` լավ) անհրաժեշտ է հորթին ապահովել տաք, չոր պայմաններ, իսկ բուժումը պետք է կենտրոնանա բերանային ճանապարհով ներմուծվեղ հեղուկների կիրառմանը:

Լավագույն տարբերակ է հանդիսանում REGIDRON- էլեկտրոլիտային դեղապարաստուկը: Վերջինիս օգտագործման համար 1 տուփի աղային պարունակյալը պետք է լուծել 1 լ ջրում և խմեցնել:

Պե՞տք է արդյոք խմեցնել կաթ

Փորլուծով տառապող հորթը փաստացիորեն ի վիճակի չէ մարսել կաթ: Կաթը անցնելով ախտահարված աղիներ, չի ենթարկվում մարսման և սնունդ հանդիսանալով  վնասակար մանրէների համար, նպաստում է նրանց բուռն աճին: Այդ իսկ պատճառով հարկավոր է փորլուծով տառապող հորթերի կերաբաժինը կիսով չափ պակասացնել կամ լրիվ հանել կաթը, փոխարինելով այն աղա-շաքարային լուծույթներով (Աղյուսակ 1): Սակայն, գործնականում, եթե 2 օր շարունակ հիվանդ հորթերին ապահովենք միայն աղա-շաքարային լուծույթներով առանց կաթի, ապա նրանք շատ արագ    նիհարում են  և տեղի չի    ունենում   ջրային բալանսի վերականգնում (քաշ են կորցնում և մնում են  ջրազրկված): Սակայն այն հիվանդ հորթերը որոնց կերաբաժիններում կաթը մասնակիորեն փոխարինվում է աղա-շաքարային լուծույթներով (տես նկարը), ոչ միայն վիճակը չի վատանում, այլ նաև սկսում են քաշ հավաքել բուժման սկզբից արդեն իսկ 7-րդ օրը: Հետևաբար, փորլուծով հիվանդ հորթերին պետք է կերակրել կաթ, սակայն մասնակիորեն փոխարինելով այն աղա-շաքարային լուծույթներով:

ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ

Փորլուծի նշանները հայտնաբերելուց անմիջապես հետո հորթը պետք է սահմանափակ քանակությամբ ստանա իրեն հասանելի կաթի օրաբաժինը, որից հետո պետք է ապահովել աղա-շաքարային լուծույթների (ԱՇԼ) խմեցում: Աղյուսակ 1-ում բերված ԱՇԼ ունի թթու ռեակցիա, այդ իսկ պատճառով բարենպաստ ձևով է անդրադառնում կաթնասպիտակուցի մարսմանը և այն կարելի է խմեցնել կաթի կերակրումից 15-20րոպե անց:

Սահմանափակ քանակով կաթի կերակրումը, հորթին պահում է մշտապես կիսաքաղցի վիճակումը: Այս հանգամանքը ստիպում է հիվանդ կենդանուն  խմել ԱՇԼ:

Կաթի քանակների սահմանափակման նվազագույն սահմաններն են.

Հարկավոր է կաթի օրաբաժինը կերակրել 3-4 անգամով (օրաբաժինը համապատասխանաբար բաշխելով 3 կամ 4 անգամյա կերակրման): Նման պայմաններում հիվանդ հորթին ստիպում ենք առավել շատ ԱՇԼ խմել: Հնարավոր են դեպքեր, որ բոլոր վերը նշված գործողությունների արդյունքում, միևնույնն է հորթերը հրաժարվում են ինքնուրույն խմել, կամ ի վիճակի չեն խմել ԱՇԼ: Նման դեպքերում անհրաժեշտ է հարկադրաբար կերակրափողային զոնդահարում իրականացնել:

 Հակաբիոտիկներ և ներերակային ներարկումներ


Եթե մատղաշի փորլուծը և ջրազրկումը շարունակվում են, ապա անհրաժեշտ է դիմել որակավորված անասնաբույժի: Վերջինս որոշում կկայացնի հակաբիոտիկաբուժման և ներերակային հեղուկների, վիտամինային և խթանիչ պատրաստուկների կիրառման վերաբերյալ:

Նյութը տրամադրել է`     Վահե Մկրտչյանը,
         անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ
              Մշակումը և պատրաստումը`  ԳԱՀԿ Ուսուցման և նորարարական ծրագրերի բաժին

             


 














































To top