< Միջոցառումներ
11.07.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ

Օգոստոս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի




Խաղող


       Օիդումի /սև/ դեմ օգտագործել Բայլետոնի 0.03% /10լ ջրին 3գ/ կամ Տոպազի 0.03% /10լ ջրին 3մլ/ կամ Զատոի  0.02% /10լ ջրին 2գ/ լուծույթները:
Ողկուզակերի 3-րդ սերնդի թրթուռների  դեմ օգտագործել Դեցիսի 0.06% /10լ ջրին 6մլ/ կամ Արրիվոյի  0.06% /10լ ջրին 6մլ/ լուծույթերը: Առաջարկվում է  բուժանյութերը օգտագործել համատեղ:

Տանձենի,  խնձորենի, սերկևիլենի, ընկուզենի
1-ին տասնօրյակում ծառերը խնձորենու ալրացողի դեմ սրսկել Բայլետոնի կամ Տոպազի 0.05%  /10լ ջրին 5գ կամ 5մլ/ լուծույթով: 15օր հետո պտղակերի 3-րդ  սերնդի թրթուռների և լվիճների  դեմ սրսկել Արրիվոյի կամ Կարատեի 0.07%          /10լ ջրին 7մլ/ լուծույթով:  Տզերի դեմ  առաջարկվում է  օգտագործել Օմայթի 0.2% /10լ ջրին 20մլ/  կամ  Նեորոնի  0.1%  /10լ ջրին 10մլ/   լուծույթը: Առաջարկվում է  տզերի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար  այն կրկնել 7-10 օր հետո:  



Բանջար, բոստան
Վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ. Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/ լուծույթ կամ Կուպրօքսատի  0.5%-ոց /10լ ջրին 50մլ/  լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Բայլետոնի 0.1% /10լ ջրին 10գ/  լուծույթը: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց  /10լ ջրին 7մլ/    կամ Դեցիսի  0.07%  /10լ ջրին 7մլ/   լուծույթըները: Տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի  0.1% /10լ ջրին 10մլ/ լուծույթը կամ Վերտիմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ լուծույթը:











To top