< Միջոցառումներ
11.06.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ

Հուլիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի



Խաղող

          Հուլիսի սկզբին առաջարկվում է միլդիուի /չոռ/ դեմ սրսկել  Ֆունգուրանի 0.25% /10լ ջրին 25գ/ կամ Անտրակոլի` 0.25%             /10լ ջրին 25գ/ կամ Տատուի` 0.25% /10լ ջրին 25գ/ լուծույթով:
Օիդումի /սև/ դեմ    օգտագործել Բայլետոնի 0.03 % /10լ ջրին 3գ/ կամ Տոպազի 0.03 %  /10լ ջրին 3մլ/կամ   Զատոի      0.02 %  /10լ ջրին 2գ/ լուծույթները:
Ողկուզակերի 2-րդ  սերնդի թրթուռների  դեմ օգտագործել  Դեցիսի 0.06% /10լ ջրին 6մլ/ կամ Արրիվոյի 0.05%  /10լ ջրին 5մլ/ լուծույթները:
Առաջարկվում է բուժանյութերը օգտագործել համատեղ:

Տանձենի,  խնձորենի, սերկևիլենի, ընկուզենի


1-ին տասնօրյակում ծառերը խնձորենու ալրացողի դեմ սրսկել  Բայլետոնի /10լ ջրին 5գ/ կամ Տոպազի 0.05% /10լ ջրին 5մլ/  լուծույթով` համատեղելով Արրիվոյի կամ Կարատեի 0.07% /10լ ջրին 7մլ/ լուծույթով:


Բանջար, բոստան


Վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ. Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/ լուծույթ կամ Կուպրօքսատի  0.5%-ոց /10լ ջրին 50մլ/ լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Բայլետոնի 0.07% /10լ ջրին 7գ/ լուծույթները: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց /10լ ջրին 7մլ/     կամ Դեցիսի  0.07% /10լ ջրին 7մլ/  լուծույթները: Տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի  0.1 % /10լ ջրին 10մլ/ լուծույթը:  













To top