< ԲՆԱԿԱՆ ՑԵՈԼԻՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
11.06.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ

Հունիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի



Խաղող


1.    Ծաղկումից 1 շաբաթ առաջ  վազերը սրսկել Ռիդոմիլ Գոլդի 0.25%-ոց /10լ ջրին 25գ/ և  Կարատեի կամ Արրիվոյի կամ Դեցիսի 0.06%-ոց /10լ ջրին 6մլ/ համատեղ լուծույթով       միլդիուի և ողկուզակերի առաջին սերնդի թրթուռների դեմ:
2.     Ծաղկումից անմիջապես հետո վազերը սրսկել Անտրակոլի 0.25%-ոց /10լ ջրին 25գ/  և Բայլետոնի 0.03%-ոց /10լ ջրին 3գ/ համատեղ լուծույթով միլդիուի և օիդիումի դեմ:
3.    Հունիսի վերջին  վազերը սրսկել միլդիուի, օիդիում և ողկուզակերի երկրորդ սերնդի թրթուռների դեմ` օգտագործելով Դեցիսի 0.06%  /10լ ջրին 6մլ/, կամ Կարատեի 0.06% /10լ ջրին 6մլ/, Բայլետոնի 0.03% /10լ ջրին 3գ/ կամ  Տոպազի 0.03% /10լ ջրին 3մլ/ և  Ֆունգուրանի 0.25%  /10լ ջրին 25գ/ կամ Պղնձի քլորօքսիդի 0.5% /10լ ջրին 50գ/ համատեղ լուծույթով:


Ծիրանենի


            Բերքահավաքից 20-25 օր  առաջ  պտղացեցի թրթուռների  դեմ սրսկել  Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/ լուծույթով:   Խոնավ եղանակային պայմանների դեպքում ծակոտկեն    բծավորության դեմ պայքարել Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/   և  Տոպազի 0.04 % /10լ ջրին 4մլ/  համատեղ լուծույթով:

Բալենի, սալորենի, դեղձենի, կեռասենի

 
 Լվիճների  դեմ  օգտագործել Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/, իսկ  դեղձենու գանգրոտության   դեմ` Դելանի 0.07% /10լ ջրին 7գ/ լուծույթով:


Տանձենի,  խնձորենի, սերկեֆիլենի, ընկուզենի

1-ին տասնօրյակում ծառերը սրսկել  Դեցիսի կամ  Կարատեի 0.06% /10լ ջրին 6մլ/ լուծույթով խնձորենու պտղակերի դեմ`  համատեղելով  Բայլետոնի կամ Տոպազի 0.04%  /10լ ջրին 4մլ/ լուծույթով իսկական ալրացողի դեմ: 15օր հետո   նույն պրեպարատների նույն չափաբաժիններով  կրկնել պտղակերի 2-րդ  սերնդի թրթուռների  դեմ:

Պոմիդոր, վարունգ

Ջերմատներում վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ` Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/  լուծույթ կամ Կուպրօքսատի 0.5 %-ոց /10լ ջրին 50գ/ լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Տոպազի 0.05%-ոց /10լ ջրին 5մլ/  լուծույթով: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց /10լ ջրին 7մլ/ լուծույթ:






















To top