< AM-02/12
21.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Նոր տեխնոլոգիաներ (Արմավիրի ԳԱՄԿ)

AM-01/12

Սեխի բարձր բերքատու Անուշ սորտի մշակումը և ներդրումը Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում



Ծրագրի նպատակը: Ծրագրի իրականացման  նպատակն է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում ցանքատարածությունների արդյունավետության բարձրացման համար ֆերմերներին իրազեկ դարձնել ներդրվող արդյունավետ սորտի մասին:
Խնդիրները:  Ծրագրի իրականացման համար կմշակվի բարձր բերքատու, սպառողական շուկայում մեծ պահանջարկ ունեցող Անուշ սորտը և կտրվի նրա գնահատականն ըստ տնտեսական հատկանիշների:
Ծրագրի համառոտ բովանդակությունը: Բոստանացան շրջաններում   ներկայումս մշակվում են  սեխի տեղական պոպուլյացիաներ, որոնք  ունեն  սննդային և համային բավարար  հատկություններ և արտասահմանյան սորտեր,  որոնք հարմարված չլինելով  մեր բնակլիմայական  պայմաններին  արագորեն  կորցնում են  իրենց արժեքավոր  հատկանիշները: Ուստի խիստ առաջնային է  մեր պայմաններին հարմարված, արդյունավետ, իմուն, որակական բարձր ցուցանիշներով օժտված  սորտերի  ներդրումը ֆերմերային տնտեսություններում:
 Տեխնոլոգիայի նկարագրությունը  - Սեխի մշակությունը  սկսվում է ցրտահերկով, վարի տակ տալով օրգանական և հանքային պարարտանյութեր: Վաղ գարնանը հողը անհրաժեշտ է փխրեցնել, հարթեցնել և տափանել: Խորհուդ չի տրվում սեխը մշակել դդմազգի մշակաբույսերից հետո, ոչ շուտ, քան 3-4 տարի: Ավելի շուտ մշակելու դեպքում բույսերը վարակվում են դդմազգիներին յուրահատուկ հիվանդություններով և վնասատուներով: Սեխի ցանքը պետք է կատարել 200+80x60 սմ սխեմայով,  մայիսի առաջին  տասնօրյակում, երբ հողի 10 սմ  խորության վրա ջերմաստիճանը 10-12C0 է: Նախքան ցանքը սերմերը անհրաժեշտ է ախտահանել:  Սերմերը ցանվում են 4-5սմ խորության հողում: Միջինում 1 հեկտարի համար պահանջվում է 3,0-3,5կգ սերմ: Սեխի ծիլերը հողաբնակ վնասատուներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնի շուրջ շաղ տալ թունավոր գրավչանյութ: Ցանքից անմիջապես հետո անհրաժեշտ է  դաշտը ջրել և երկրորդ վեգետացիոն ջուրը տալ 2-3 օր հետո: Ծլելուց մինչև  ծաղկման փուլը դաշտը ջրել շատ չափավոր, իսկ եթե բույսերը դիմանում են, գերադասելի է չջրել: Դրա փոխարեն առաջին իսկական տերևներ երևալուց հետո պետք է բույսերը նոսրացնել թողնելով յուրաքանչյուր բնում 2-ական բույս և դաշտը քաղհանել ու փխրեցնել խոնավությունը պահպանելու համար: Ծաղկման փուլում դաշտը պետք է ջրել և հողի քեշի գալուց հետո վերջին անգամ նոսրացնել, յուրաքանչյուր բնում թողնելով 1-ական բույս և թփերը ուղղել: Այնուհետև դաշտը նորից քաղհանել և կատարել խոր բուկլից: Վարը դնելուց հետո դաշտը պետք է լրիվ մաքրել մոլախոտերից և մինչև առաջին պտուղներ կազմակերպելը աշխատել չջրել կամ կարիք եղած դեպքում ջրել չափավոր: Սեխի բերքահավաքը պետք է կատարել պարբերաբար, ըստ պտղի հասունացման:
Սորտի համառոտ նկարագրությունը
Անուշ – Միջավաղահաս սորտ է: Բույսը հզոր է, միջին ճյուղավորվածությամբ: Տերևը միջին չափի է , ամբողջական, կանաչ գույնի: Ծլումից մինջև առաջին բերքահավաքը տևում է  80-82 օր: Պտուղը օվալաձև է, մակերեսը ցանցավոր, 2,5-3,0  կգ զանգվածով: Պտղամիսը միջին հաստության է , նարնջակրեմագույն, քաղցր և հյութալի: Չոր նյութերը կազմում են 11,8-12,4 %, շաքարները` 9,5-10,0 %: Բերքատվությունը  կազմում   է 280-300 ց/հա: Համեմատաբար դիմացկուն է սեխի ճանճի նկատմամբ:
Իրականացման ժամկետը Սկիզբը 15.04.2012թ., Ավարտը 31.10.2012թ

Ակնկալվող արդյունքներ: Սեխի Անուշ սորտի ներդրումը կնպաստի.
1. սպառողական շուկայի պահանջարկի բավարարմանը որակյալ, էկոլոգիապես մաքուր բերքով, որը ֆերմերային տնտեսությանը  կբերի 25-30% լրացուցիչ շահույթ:
2. կբարձանա մարզի մյուս ֆերմերների  պահանջարկը այս սորտի նկատմամբ, որն էլ  կբերի  սեխի ցանքատարածությունների ավելացմանը բոստանացան շրջաններում:
Իրականացման ժամանակացույցն ըստ փուլերի և պատասխանատուների: Ծրագիրը նախատեսնվում է իրականացնել Արմավիրի մարզում: Ծրագրի իրականացման ընթացքը և նախատեսված միջոցառումները կվերահսկվեն ԳԱՄԿ-ի մասնագետների ու խորհրդատուների, հետազոտող գիտնականի և ծրագիրն իրականացնող ֆերմերի կողմից` համաձայն ներկայացվող ժամանակացույցի.

Մեթոդաբանություն, տվյալների վերլուծություն
Փորձերը դրվելու են 5000մ2 հողատարածքի վրա: Վեգետացիայի ընթացքում կատարվելու են ֆենոլոգիական դիտումներ, բերքի հաշվառում, որոշվելու են պտուղների որակական ցուցանիշները: Տվյալները մշակվելու են վարիացիոն վիճակագրության դիսպերսիոն վերլուծության մեթոդով, կհաշվարկվեն տնտեսական արդյունավետությունը բնորոշող ցուցանիշները: Ծրագրի հետազոտողը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի բաժնի վարիչ, գգթ Ռայա Բալայանն է, ինչպես նաև ԳԱՄԿ-ից մասնագետներ Ֆաիզո Օզմանյանն ու  Արայիկ Վարդանյանը: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի  տարածաշրջանի Այգեշատ համայնքում, ֆերմեր Էդգար Ղահրամանյանի տնտեսությունում:




                                      
        


To top