< /AM-03/12/
21.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Նոր տեխնոլոգիաներ (Արմավիրի ԳԱՄԿ)

AM-02/12

ՙՏեղական նոր խոշորապտուղ պոմիդորի Նորք սորտի ներդրումը՚


Ծրագրի նպատակը: Արարատյան հարթավայրի` Արմավիրի տարածաշրջանի պայմաններում ներդնել խոշորապտուղ, սեղանի օգտագործման համար նախատեսված պոմիդորի Նորք նոր սորտը, որը բարձր բերքատու է, ունի որակական բարձր ցուցանիշներ, փոխադրունակ է և համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:
Ծրագրի  համառոտ բովանդակությունը: Վերջին ժամանակները բնակչության կողմից մեծացել է պահանջարկը տեղական, սեղանի օգտագործման համար նախատեսված  սորտերի նկատմամբ: Առաջարկվում է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններում  ներդնել միջահաս, խոշորապտուղ,  բարձր բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն, որակական բարձր ցուցանիշներով, պտուղների բարձր փոխադրունակությամբ օժտված պոմիդորի Նորք  սորտը: Որպես ստուգիչ կհանդիսանա  հանրապետությունում շրջանացված  Նոյ  սորտը:
Սորտերի նկարագրությունը
Նոյ /ստուգիչ/:  Միջահաս սորտ է: Բույսերը դետերմինանտ են, միջին  աճեցողությամբ, ուժեղ տերևակալվածությամբ, մուգ կանաչ գույնի: Վեգետացիոն շրջանը կազմում է 102-104 օր: Պտուղները կլոր են, վառ կարմիր գույնի, ամուր, փոխադրունակ, համային բարձր ցուցանիշներով, 200-220 գ զանգվածով: Չոր նյութերը պտուղներում  կազմում են 6,5-7,2%: Բերքատվությունը 1000-1200ց/հա: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում: Համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների  նկատմամբ:
Նորք: Միջահաս  սորտ է: Բույսերը դետերմինանտ են, հզոր  աճեցողությամբ: Վեգետացիոն շրջանը կազմում է 104-107 օր: Պտուղները կլոր են, մուգ կարմիր գույնի, ամուր, փոխադրունակ, համային բարձր ցուցանիշներով, 220-250 գ միջին  զանգվածով: Չոր նյութերը պտուղներում  կազմում են 7,0-7,2 %: Բերքատվությունը 1100-1250ց/հա: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում: Համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների  նկատմամբ:
Մշակության տեխնոլոգիայի նկարագրությունը
    Աշնանը անհրաժեշտ է կատարել վար 25 սմ  խորությամբ: Վարի հետ միաժամանակ հող պետք է մտցնել գոմաղբ 35 տ/հա: Այնուհետև վաղ գարնանը կատարել կրկնավար, չիզել, հարթեցում: Ցանքից առաջ սերմերը ենթարկել թերմիկ ախտահանման 0,5 ժամ պահելով 40-500C ջրային բաղնիքում: Ցանքը կատարել արևային ջերմոցներում ավանդական եղանակով մարտի  երկրորդ տասնօրյակում: Սածիլումից մեկ շաբաթ առաջ դաշտը տեղագծել 90+70 սմ սխեմայով: Միջբուսային տարածությունը պահպանել 30-35 սմ: Սածիլները դաշտ տեղափոխել  մայիսի առաջին տասնօրյակում: Վեգետացիայի ընթացքում ոռոգումը  պետք է կատարվի 13-15 անգամ: Տնկելուց 20 օր հետո անհրաժեշտ է կատարել կուլտիվացիա, քաղհան, բուկլից, իսկ երկրորդ  քաղհանը  տնկումից 30 օր հետո: Առաջին սնուցումը կտրվի երկրորդ քաղհանից հետո: Անհրաժեշտ է բույսերը սնուցել ազոցեովիտով, սրսկիչով` օգտագործելով 3լ լուծույթ 3000մ2 հողատարածքի համար: Երկրորդ սնուցումը պետք է տալ պտղակազմակերպման փուլում ակոսներով ջրի հետ միասին: Վեգետացիայի ընթացքում կկատարվի նախազգուշական պայքար վնասատուների և հիվանդությունների  դեմ: Բերքահավաքը պետք է կատարել պարբերաբար, յուրաքանչյուր 7-10 օրը մեկ:
Իրականացման ժամկետը    Սկիզբը`    15 մարտի  2012թ.
                                            Ավարտը`  15 հոկտեմբերի 2012թ.
Ակնկալվող արդյունքները: Պոմիդորի Նորք նոր խոշորապտուղ, սեղանի օգտագործման համար նախատեսված,   բարձր բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ համեմատաբար  դիմացկուն սորտի ներդրումը  ֆերմերային տնտեսություններում   կապահովի ստուգիչի նկատմամբ  լրացուցիչ բերքի հավելում:
Մեթոդաբանություն, տվյալների վերլուծություն – Փորձը դրվելու է 3000մ2 հողատարածքի վրա, 1 կրկնողությամբ: Ստուգիչ է ծառայելու շրջանացված Նոյ սորտը: Վեգետացիայի ընթացքում կատարվելու են ֆենոլոգիական դիտումներ, բերքի հաշվառում: Տվյալները մշակվելու և ամփոփվելու են բերքահավաքից հետո:
Ծրագրի հետազոտողը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Սվետլանա Հայրապետովան է, ինչպես նաև ԳԱՄԿ-ից մասնագետներ Ֆաիզո Օզմանյանն ու  Արայիկ Վարդանյանը: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի  տարածաշրջանի Սարդարապատ համայնքում, ֆերմեր Էդիկ Կարապետյանի տնտեսությունում:

 


To top