< ՊՈՄԻԴՈՐԻ, ՏԱՔԴԵՂԻ ԵՎ ՍՄԲՈՒԿԻ ԱՃԵՑՈՒՄԸ
21.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Նոր տեխնոլոգիաներ (Արմավիրի ԳԱՄԿ)

AM-04/12

ՙԽաղողի այգու համալիր պարարտացման և պայքարի միջոցառումների կազմակերպում խաղողի վազի հիվանդությունների (անտրակնոզ, միլդիու, օիդիում, մոխրագույն փտում) և խաղողի ոստայնատզի, ողկուզակերի դեմ


ՙԽաղողի այգու համալիր պարարտացման և պայքարի միջոցառումների կազմակերպում խաղողի վազի հիվանդությունների (անտրակնոզ, միլդիու, օիդիում, մոխրագույն փտում)  և խաղողի ոստայնատզի, ողկուզակերի դեմ՚ AM-04/12

Ծրագրի նպատակները: Ներդնել կենսապարարտանյութերով պարարտացման և պայքարի համալիր, արդյունավետ պայքարի կազմակերպում խաղողի վազի միլդիու, օիդիում,անտրակնոզ, մոխրագույն փտում հիվանդությունների և խաղողի ոստայնատզի, ողկուզակերի դեմ:
Ծրագրի խնդիրները: Նոր տեխնոլոգիաների ներդրմմամբ, ապահովել որակյալ, բարձր և սննդի անվտանգության չափանիշներին համապատասխանող բերք:
Տեխնոլոգիայի նկարագրությունը: Խաղողի բոլոր սորտերը հիվանդանում են միլդուով, օիդիումով, անտրակնոզով և մոխրագույն փտմամբ: Սովորաբար, վերը նշված հիվանդությունների հետևանքով, բերքը նվազում է 30-40%: Հիվանդությունների զարգացման համար նպաստավոր տարիներին բերքի կորուստը կարող է հասնել 50-60%-ի: Տնտեսություններում կիրառվող տեխնոլոգիաներով առաջարկվում է  առաջին սրսկումը միլդիույի դեմ կատարել բորդոյան հեղուկի 1-% -ով, երկրորդ սրսկումը` ռիդոմիլ գոլդ 68 պատրաստուկի 2.5 կգ/հա ծախսի նորմայով: Առաջարկվող տեխնոլոգիայով նախատեսվում է 5-6 իսկական տերևի փուլում առաջին սրսկումը միլդիուի դեմ կատարել ռիդոմիլի 2.5 կգ/հա ծախսի նորմայով: Ծաղկման նախօրյակին և ծաղկման ավատվելուց հետո նախատեսվում է միլդիուի և օիդիումի դեմ II-III սրսկումները կատարել կվադրիս պատրաստուկի 0.7 լ/հա ծախսի նորմայով: Անհրաժեշտության դեպքում III սրսկման ժամանակ կվադրիսի հետ, ողկույզակերի դեմ կհամատեղվի կարատե 0.48 լ/հա, կամ դեցիս պրոֆի 0.04-0.06 լ/հա:
Եթե եղանակը նպաստավոր լինի միլդիուի զարգացման համար նպատակահարմար է կիրառել կուրզատ պատրաստուկի 2 կգ/հա ծախսի  նորմը համատեղելով ողկույզակերի դեմ տալստար պատրաստուկի 0.24 լ/հա ծախսի, որն արդյունավետ է նաև այգու ոստայնատզի դեմ:
Հաջորդ սրսկումը նախորդից 16-18 օր հետո կատարել բալյետոնի 0.3 կգ/հա, կամ տոպազի 0.25 լ/հա ծախսի նորմով համատեղելով այգու ոստայնատզի դեմ նեորոնի 1.5 լ/հա ծախսի նորմով:
Հաջորդ սրսկումը 15-18 օր հետո օիդիումի դեմ կամ տոպազ, կամ ռուբիգան 0.4 լ/հա անպայման համատեղելով այգու ոստայնատզի դեմ, նաև ողկուզակերի  դեմ կամ կարատե 0.48 լ/հա, կամ տալստար 0.24 լ/հա:
Վերջին սրսկումը ողկուզակերի դեմ նախատեսվում է կատարել բերքահավաքից 25 օր առաջ, համատեղելով մոխրագույն փտման դեմ տելդոր պատրաստուկի 1 լ/հա ծախսի նորմայով: Հնարավոր  և ցանկալի է ողկուզակերի դեմ վերջին սրսկումը կատարել ինսեգար պատրաստուկի  0.6 լ/հա ծախսի  չափաբաժինը: Ողկուզակերի դեմ սրսկումների ժամկետների ճշգրտման նպատակով, այգում կտեղադրվեն ֆերոմոնային որսիչ թակարդներ: Նպատակահարմար է բոլոր սրսկումների ժամանակ կիրառել սիլվենտ գոլդ պատրաստուկը հեկտարին 80-100 մլ ծախսի նորմայով:
Բոլոր սրսկումները նախատեսվում է դադարեցնոլ բերքահավաքից 25 օր առաջ:
Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը կլինի ավելի արդյունավետ, եթե ժամանակին և ճիշտ կատարվեն պարարտացման և ագրոկանոններով նախատեսված բոլոր միջոցառումները: Առաջարկվում է նաև այգում կատարել համալիր պարարտացում ազոտական, ֆոսֆորական, կալիումական, ինչպես նաև կենսաբանական պարարտանյութերով (կենսահումուս և այլն): Վեգետացիայի ընթացքում կկատարվեն դիտարկումներ և հաշվառումներ հիվանդություններով և վնասատուներով վարակվածության վերաբերյալ, կհաշվարկվի առաջարկվող տեխնոլոգիայի տնտեսական արդյունավետությունը:
Իրականացման ժամկետը:
սկիզբը` ապրիլ – 2012թ.
ավարտը` հոկտեմբեր – 2012թ.
  Ակնկալվող արդյունքները: Ակնկալվում է սրսկումների թիվը կրճատել 1-ով, ստանալ որակյալ և բարձր բերք, ավանդականից 15-20 ց ավելի: Տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ կստացվի համեմատաբար ցածր ինքնարժեքով բերք:
Մեթոդաբանության (փորձի սխեման) տվյալների  վերլուծություն:
Փորձում կլինի երկու տարբերակ, տնտեսությունում կիրառվող և առաջարկվող տեխնոլոգիան յուրաքանչյուր տարբերակը 0.5 հա: Հիվանդությունների, վնասատուների հաշվառումները կկատարվեն ֆիտոպաթոլոգիայում և միջատաբանությունում ընդունված, ժամանակակից մեթոդներով:
Ծրագրի հեազոտողն է Նորիկ Մկրտչյանը, ԳԱՄԿ-ի մասնագետներ Ֆաիզո Օզմանյանը և Արայիկ Վարդանյան: Ծրագիրն իրականացվում է Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքում, ֆերմեր Սաշա Հարությունյանի տնտեսությունում:
            


To top