< ԶԳՈՒՇԱՑԵՔ ԴԱԲԱՂԻՑ
14.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՈՄԻԴՈՐԻ, ՏԱՔԴԵՂԻ ԵՎ ՍՄԲՈՒԿԻ ԱՃԵՑՈՒՄԸ



Պոմիդորի տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել, ջերմատան,  տաքացվող  և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում , իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում;
Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում
Ցանքը կատարել   5x5x5սմ3 սնման մակերես  ունեցող խոռոչիկների  մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել  տորֆ, 3 մաս  տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ  Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է  նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը:   Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է  1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են  տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար  պոլիէթիլենայինթաղանթը ծածկել թերթով:  Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ:
Եթե խոռոչիկները տեղադրավում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի  արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես  հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով:
Սննդարար  լուծույթը  պատրաստել  10լ ջրին ավելացնելով  ամոնյակային սելիտրա 5-10գ; սուպերֆոսֆատ 40-50գ; ծծմբաթթվային կալիում 15-20գ: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա  օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը;
Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում:  
Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը  18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո  ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև  18-190C, գիշերը 17-180C : Սածիլները  ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ:
 Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C  4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանկին  մինչև 22-280C, ամպամաշ օրերին  մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C:
 Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խորավության անբավարվածությանը:
 Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի  սածիլները ավելի զգյուն են հողի բերրությանը, ավելի ջերմասեր են  և դանդաղ են զարգնում  վաղ հասակում:  
Կարելի սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40օրական հասակը:  
Վերատնկում
Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ:
Ամենահարմար ժամկետը վերատնկման համար  1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14օր հետո է:  Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք   և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք  ամանների մեջ, որոնք ունեն    10x10 x10  սմ խոր. ծավալ:  տադեղը և բդրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամգիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց  տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար: Նախքան վերատնկելը  ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը:

  Վերատնկումից հետո օգտագործել  սննդարար լուծույթ  գ/լ - ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնզիումի սուլֆատ-10:
 Սնուցում ենք առաջին անգամ  1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին
Երբ բույսերի տերևները կպնում են իրար անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ  տեղափոխել ծաղկած  և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ:


Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում

Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է  2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ:
 Ջերմոցի հողը անպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց  հետո  հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են  15-18  սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար  ճաղավոր  մարկյոռներներ:
Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ  հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք  ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը  ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը  և ցերեկը և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել  12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև  դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ; Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները:  
Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել:  Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500հատ: Վերատնկման դեպքում 300հատ
Նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է  մազարմատների առաջացմանը:
Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով:
Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է  1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից   4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է  8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով:
Երկրորդ սնեցումը  տալ 15 օր հետո  հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ,15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում:
 Երրորդ սնեցումը  կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: գոմաղբահեղուկը հողին տալիս է խպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը:
Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգցած արմտային համակարգ:





To top