< ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԸ ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
14.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԴԱԲԱՂԻՑ



        Դաբաղի մասին:      Ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների, /խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր/ արտակարգ սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը  արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթների, կրծքի և վերջավորությունների, մաշկի խոցային ախտահարումներով:
        Հիվանդության նշանները:  Բերանի լորձաթաղանթների վրա առաջանում են բշտեր, որոնք մի քանի օրում քայքայվում են և առաջացնում խոցային մակերես, կենդանին գրեթե չի կարողանում կեր ընդունել, բերանից հոսում է մեծ քանակությամբ լորձ, որն իր մեջ պարունակում է միլլիարդավոր վիրուսային զանգված: Կճղակների ախտահարումից չի կարողանում քայլել: Առաջանում են կաթնագեղձի բորբոէումներ և նրա ֆունկցիայի խանգարում: Մատղաշ կենդանիների մոտ հաճախ ախտահարվում են մարսողական ուղիները և առաջ բերում մեծ անկումներ:    
        Տարածումը և տնտեսական վնասը:  Հիվանդությունն ընթանալով գերհամաճարակային ձևով, կարճ ժամանակում այն ընդգրկում է նոր տնտեսություններ, շրջաններ: Վարակի տարածումը կատարվում է այն ամենի միջոցով, ինչը շփվել է  հիվանդների կամ նրանցից ստացված մթերքի ու հումքի հետ: Դաբաղի պատճառած տնտեսական վնասը առաջանում է կենդանիների անկումից, մթերատվության նվազումից, վիժումներից և նրա տարածումը կանխելու կարանտինային միջոցառումների ծախսերիցԽարխլվում է գյուղացիական տնտեսության էկոնոմիկան:
        Կանխարգելումը:  Դաբաղի կանխարգելումը իրականացվում է հակադաբաղային պատվաստանյութերի օգտագործման միջոցով: Պատվաստումները   խիստ   պարտադիր են  և պետք է ընդգրկել  ընկալունակ      բոլոր  կենդանիներին:  Պատվաստում են  2 տիպի  վակցինա`  ՙA;O՚ և ՙԸջՌÿ-1՚:        
        Բուժումը և համաճարակային օջախի վերացումը:  Հիվանդ կենդանիներին անմիջապես մեկուսացնել և օգտագործել բուժման միջոցներ:
    Բերանի խոռոչի մշակման համար օգտագործել մանգանաթթվային կալիումի  /մարգանցովկա/ վարդագույն լուծույթ, սպիտակ և կապույտ շիբ, տանին և դաբաղող այլ  նյութեր: Կճղակների  բուժման նպատակով`  փայտի  ձյութի և ձկան յուղի հավասար խառնուրդ, ավտոմեքենայի շարժիչի այրված յուղ: Կրծքի բուժման համար օգտագործել  սինտոմիցինի, ցինկի, տետրացիկլինի, նովոկայինի քսուկներ:
    Օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման համար օգտագործել սրտային պրեպարատներ, հակաբիոտիկներ: Բուժման ընթացքում հիվանդներին կերակրել փափուկ և հեշտամարս կերերով:
    Վարակի փոխանցման առարկաները, անասնաշենքերը, անասնատեղերը ախտահանել կծու նատրիումի 1-3%-անոց և ֆորմալդեհիդի 2%-անոց լուծույթներով, որոնք կարելի է ձեռք բերել տվյալ տարածքի անասնաբուժական սպասարկման կենտրոններից և անասնաբուժական դեղատներից:
    
        


To top