< ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ճԻՇՏ ԿԵՐԱԿՐՈՒՄ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲՆԱԿԱՆ ԿԵՐՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ


Անասնապահության համար  կերի հիմնական բազան բնական կերհանդակներն են, որոնք օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Բնական կերհանդակները հախուռն ու գերծանրաբեռնված շահագործման հետևանքով բուսածածքը նոսրացել է, արժեքավոր կերաբույսերը փոխարինվել են ցածրարժեք,  վատ ուտվող բույսերով և այլն, որոնք հանգեցրել են խոտի որակի և քանակի զգալի անկման:
Մակերեսային բարելավման  միջոցով բնական կերհանդակների արդյունավետության բարձրացումը, էկոլոգիապես հավասարակշռության վերականգնումը ստիպողական անհրաժեշտություն է: Հիմնական խնդիրը բնական խոտածածկի աճի ու զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, կերհանդակների օգտակար մակերեսի մեծացումը և այլն: Ելնելով ստեղծված իրավիճակից` խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով իրականացնել մի շարք ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք կմեղմեն էկոլոգիական լարվածությունը, կբարձրացնեն բնական կերհանդակների արդյունավետությունը`
1.Գաղձերի և անցանկալի բույսերի անմիջականորեն ոչնչացում` հաշվի առնելով լանջի թեքության աստիճանը, լվացման վտանգը և այլն: Աշխատանքները հիմնականում կարելի է կատարել գարնանը, իսկ բարձրացողուն մոլախոտերի ոչնչացումը ամբողջ  վեգետացիայի ընթացքում` մինչև սերմերի հասունանալը:
2.Պարարտացում /սնուցում/ և փոցխում /ազոտական, ֆոսֆորական, կալիումական և գոմաղբ համալրել, համապատասխանաբար  100, 60, 60, 15000 կգ/ հա` վաղ գարնանը/:
3.Բնական բարձրարժեք բուսածածքի և կերաբույսերի պոպուլյացիայի հասակային կազմի վերականգնում: Ինքնասերմնավորման և ենթացանքի համար սերմեր հավաքելու նպատակով կերհանդակի առանձին  կտորներ 5-6 տարին մեկ չօգտագործել մինչև սերմերի հասունացում և սերմաթափը: Այնուհետև չափավոր բեռնավորությամբ արածեցնել, որը կնպաստի սերմերի ծլմանն ու ծիլերի ապրելիությանը:
4. Սերմերի ենթացանք կատարել աշնանը, բուսազուրկ, մերկացած մասերում և փոցխել:


Վ. Ոսկանյան
ՀԳԱ աշխատակից


To top