< ԿԱՐՏՈՖԻԼԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏՆԿՈՒՄԸ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ճԻՇՏ ԿԵՐԱԿՐՈՒՄ


Առավել տարածված են կենդանիների այն հիվանդությունները, որոնք պայմանավորված են պրոտեինի, ածխաջրատների, հանքային նյութերի և վիտամինների ոչ լիարժեք կերակրումով: Կերաբաժիններում պրոտեինի և ամինաթթուների` հատկապես լիզինի, մեթիոնի  և տրոպտոֆանի  անբավարարությունը առաջացնում է  նյութափոխանակության խանգարում, իջեցնում  է մթերատվությունը և կենդանիների դիմադրողականությունը վարակիչ հիվանդություների նկատմամբ: Արյան շիճուկում իջնում է  սպիտակուցների, մասնավորապես գամագլոբինի սինթեզը, բջիջներում արգելակվում են վերականգնողական  պրոցեսները, իջնում են նրանց  պաշտպանողական  ֆունկցիաները: Պրոտեինի անբավարարությունից առաջանում են թռչունների  և խոզերի ստամոքսաաղիքային տրակտի ու  շնչառական ապարատի հիվանդություններ:
Կերաբաժնում պրոտեինի ավելցուկը նույնպես կարող է առաջացնել նյութափոխանակության խիստ խանգարումներ և վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզի կայունության  իջեցում: Կերաբաժնում հեշտ յուրացվող ածխաջրատների անբավարարության դեպքում պրոտեինով հարուստ կերերով ոչ չափավոր, առատ կերակրումը, ինչպես նաև  յուղաթթու պարունակող  սիլոսով կերակրումը կարող է առաջացնել կաթնատու կովերի, արտադրող ցուլերի կետոզ հիվանդությունը:  Տվյալ դեպքում կերաբաժնում  պրոտեինի  և ածխաջրատների ոչ ճիշտ  հարաբերակցությունը փոխում է կտրիչի  ամոնիակի ասիմիլացիան միկրոօրգանիզմների կողմից  խիստ իջնում է, առաջացնում մեծ քանակությամբ ճարպաթթու և քացախաթթու, որոնք լյարդում ածխաջրատների պակասության  պատճառով, փոխակերպվում են ացետոնաքացախաթթվի, բետաօքսիդաճարպաթթվի և  ացետոնի ու առաջացնում են կետոզ, որն ուղեկցվում է ծանր թունավորումով: Կերաբաժիններում հանքային նյութերի անբավարարության  հետևանքով իջնում է կենդանիների մթերատվությունը, պակասում է պտղատվությունը, ավելանում է ստերջությունը, զարգանում են ոսկրային հիվանդություններ: Կերաբաժիններում կալցիումի,  ֆոսֆորի և D  վիտամինի պակասության դեպքում աճող կենդանիները հիվանդանում են ռուքսիդով, իսկ հասակավորները օստեոպորուլով: Իսկ երկաթի  պակասի դեպքում առաջանում են արյան շրջանառության, ախորժակի խանգարումներ, վերջույթների պարալիզ և  հյուծվածություն: Կերաբաժիններում վիտամինների անբավարարության դեպքում առաջանում են հիպովիտամինոզային և կարոտինի կամ A ավիտամինոզ հիվանդությունը: Կերաբաժնում C  վիտամինի անբավարարության դեպքում  սրտանոթային  համակարգը խանգարվում է, պակասում է հեմոգլոբինի  պարունակությունը, ուռչում են լնդերը, առաջ են գալիս  ստամոքսի և աղիքների խոցեր: Իսկ E վիտամինի պակասի դեպքում խանգարվում է բազմացման ֆունկցիան: Ստամոքսաաղիքային նորմալ գործունեության  դեպքում  B խմբի վիտամիները  որոճող կենդանիների  օրգանիզմում սինթեզվում են  միկրոֆլորայի կողմից և կենդանիները կարիք չեն զգում: Խոզերի  և  թռչունների կերաբաժնում B   վիտամինների առկայությունն  անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության բարձրացման և  հիվանդությունների պրոֆիլակտիկայի  համար:


To top