< ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ



Ապրիլ  ամսին  գյուղ մշակաբույսերի  հիվանդությունների  և վնասատուների  դեմ պայքարի


Պտղատու այգի -կորիզավորներ


    Կորիզավորների ծաղկումից անմիջապես հետո ծառերը սրսկել Սկորի 0.02%-ոց լուծույթով /10լ ջրին 2մլ/` ավելացնելով Տոպազի 0.04%-ոց /10լ ջրին 4մլ/ էմուլսիաների  խառնուրդ` համատեղելով Կոնֆիդորի 0.03%-ոց /10լ ջրին 3մլ/ լուծույթով ծակոտկեն բծավորություն հիվանդության  և վնասատուների դեմ:

Հնդավորներ

    Ծառերը սրսկել Սկորի 0.03%-ոց լուծույթով /10լ ջրին 3մլ/ քոս հիվանդության դեմ` համատեղելով ԲԻ-58 Նոր  0.15%-ոց լուծույթով /10լ ջրին 15մլ/ տանձենու սղոցողի դեմ` պսակաթերթերի 80%-ը թափվելուց հետո:


Բանջարանոցային կուլտուրաներ

    Սածիլները դաշտ տեղափոխելուց առաջ կատարել նախազգուշական սրսկումներ կեղծ ալրացողային սնկերի, բակտերյալ և վիրուսային հիվանդությունների դեմ` օգտագործելով Կուպրօքսատի 0.5 %-ոց լուծույթ /10լ ջրին 50մլ/:



To top