< ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ
22.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽՈՐՀՈՒՐԴ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻՆ


Հայտնի է, որ  պտղատու  ծառերը  մի տարի  տալիս են բարձր բերք, իսկ  հաջորդ տարին` քիչ բերք:  Այս երևույթը պտղաբուծության մեջ կոչվում է  պտղաբերման պտղականություն: Պտղաբերման պարբերականություն ունեն  գրեթե բոլոր պտղատու ծառերը, սակայն այն ավելի թույլ է արտահայտված կամ համարյա աննկատ  կորիզավորների` ծիրանենու, սալորենու, դեղձենու, բալենու  մոտ  և  հակառակը`  բավականաչափ ուժեղ: Այնուամենայնիվ ինչո±վ բացատրել, որ կորիզավորների մոտ պտղաբերման պարբերականության երևույթ  չի նկատվում, իսկ խնձորենու, տանձենու և  սերկևիլենու մոտ այն արտահայտված է շատ ուժեղ: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել` ի±նչ է բերքը կամ  որտեղի±ց է այն  գոյանում: Ինչպես հայտնի է, պտղատու ծառերն իրենց վեգետատիվ աճին զուգընթաց ստեղծում են մեծ քանակությամբ բերք: Ահա այդ բերքը վեգետացիայի ընթացքում  ծառի արմատների միջոցով  հողից վերցրած հանքային և  տեևներում  պատրաստած օրգանական սննդանյութերի  զուգակցումն է:  Պտղի կազմության մեջ մտնում են ազոտը, կալիումը, երկաթը, կալցիումը  և այլ միացություններ: Բացի դրանից պտղի մեջ գտնվում է մեծ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր,  սպիտակուցներ,  վիտամիններ, օրգանական թթուներ, ֆերմենտներ, հորմոններ և այլ նյութեր: Այստեղից  երևում է, որ պտուղների  գոյացման և նրանց աճի համար ծախսվող  սննդանյութերի  քանակը հասնում է հսկայական չափերի: Հայտնի է, որ  բոլոր կորիզավոր աճող բողբոջներն  օժտված են վեգետատիվ  արագ աճեցողությամբ և  շուտ հասունացմամբ: Իսկ հաջորդ տարվա  բերքի ծաղկաբողբոջները, ընդհակառակը, ուշահաս են և հիմնադրվում են նույն տարվա  աճերի վրա` ամռան  կեսերին կամ աշնան սկզբներին, այսինքն այն ժամանակ, երբ բերքը հավաքվել է: Ուստի սննդանութերը ծախսվում են  տարվա ծաղկաբողբոջների  հիմնադրման և  նրանց կազմավորման վրա: Այդ պատճառով էլ  կորիզավորների մոտ պտղաբերության պարբերականություն չի նկատվում:

Հնդավորների աճող  բողբոջները, ընդհակառակը, ուշահաս են, նրանց աճը ձգձգվում է, մինչև ամառվա երկրորդ  կեսը, իսկ ծաղկաբողբոջները վաղահաս են և մեր պայմաններում  հիմնադրվում են մայիսի կեսից մինչև հունիսի վերջը, այսինքն այն ժամանակ, երբ վեգետատիվ մասերի աճը դեռևս շարունակվում է, սերմնարանների թափվելը նույնպես չի վերջացել, իսկ պտուղների աճն ու զարգացումը ընթանում է բուռն թափով:
Հասկանալի է, որ այդ պրոցեսների վրա ծախսվում է  սննդանութերի ամբողջ քանակը, և  ծառերն ուժասպառ լինելով` չեն կարողանում ծաղկաբողբոջներ հիմնադրել հաջորդ տարվա բերքի համար: Ահա դա է պատճառը, որ հնդավորների մոտ առաջանում է պտղաբերության պարբերականություն:
Ուսումնասիրություններից  պարզվել է, որ  առատ ծաղկման և բերքատվության տարում  հնդավորների ծառերը ծաղկում և առաջացնում են միջին հաշվով 30-40 հազար  ծաղիկներ: Այդ հսկայական քանակությամբ ծաղիկները պետք է  սնվեն անցյալ վեգետացիայի ընթացքում բույսերի մեջ կուտակված պաշարային նյութերով: Բայց քանի որ  բույսերի մեջ այդ քանակության պաշարանյութեր չկան, ուստի 80-85 %-ը մնում է թերզարգացած և թափվում է: Ծաղիկների միայն  15-20 %-ն է, որ բեղմնավորվելով` առաջացնում է մոտ 4000-6000 պտուղ: Առաջացած պտուղների  մի մասն էլ սննդանյութերի անբավարարության  պատճառով նորից թափվում է, որը տեղի է ունենում  հունիսին և կոչվում է հունիսյան պտղավիժում:
Այսպիսով ծաղիկների ընդհանուր թվի միայն 8-10 %-ն է, որ պտուղ է կազմակերպում և դառնում է ապրանքային բերք: Իսկ սննդանյութերի այն քանակը, որը ծախսվում է հսկայական թվով ծաղիկների ստեղծման, այնուհետև պտուղների աճման ու նրանց  խոշորացման վրա, որոնք թափվում են ծաղկման  և  հունիսյան պտղավիժման ժամանակ, անտեղի:
Պտղաբերման  պարբերականության պատճառների այդպիսի ախտորոշումը հնարավորություն է տալիս միջոցառումներ մշակել` այն վերացնելու համար:
Պտղաբերման  պարբերականության  վերացման առային կարևոր միջոցառումը բերքատվության ՙհերթական՚ տարվա գարնանը ծառերը պետք է էտել նոսրացնել և կարճացնել: Նոսրացնելիս պետք  է հիմքից հեռացնել  պտղաբերող  ճյուղերի 20-25%-ը: Ընդ որոմ, պետք է հեռացնել   տասից ավել տարիք ունեցող պտղաբերող ճյուղերը, մինչև 8-10 տարեկանները` թույլ  կարճացնել, իսկ 1-7 տարեկան պտղատու  ճյուղերը`  չէտել: Շատ կարևոր է ծառերի միջշարքային և միջբնային  տարածությունների վարը, բազմամյա խոտացանությունը, պարարտացումը, հանքային և օրգանական  պարարտանյութերով, ոռոգումը, հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կազմակերպումը:
Պտղաբերման պարբերականության երկրորդ կարևոր միջոցառումն այգիների սնուցումն է ազոտական պարարտանութերով:  Առատ պտղաբերման  ՙհերթական՚ տարում  պետք է սնուցել երկու անգամ:
Առաջին սնուցումը պետք է կատարել  հունիսյան պտղավիժումից անմիջապես հետո, հա-ի 70-80 կգ ազդող նյութի հաշվով: Երկրորդ անգամ պետք է սնուցել առաջինից մեկ ամիս հետո` հա-ին 50-60 կգ  ազդող նյութի հաշվով: Այդ սնուցումները  նպաստում են  ծառերի ընդհանուր աճին, պտղալիցին, հաջորդ տարվա բերքատվության համար  նոր  ծաղկաբողբոջների  հիմնադրմանը: Իսկ բերքատվության ոչ ՙհերթական՚ տարում պետք  է սնուցել 3 անգամ:
Առաջին սնուցումը պետք է կատարլ գարնանը` ծառերը ծաղկելուց 1.5-2 շաբաթ առաջ` հա-ին 60-70 կգ մաքուր  ազոտի հաշվով: Այդ սնուցումը նպաստում է ծաղիկների լիարժեք զարգացմանը, բարձրացնում է նրանց բեղմնավորման եռանդը, որի շնորհիվ օգտակար պտղակալումը հասնում է 70-80 %-ի: Երկրորդ  սնուցումը պետք է կատարել ծաղկաթափին անմիջապես հետո`  հա-ին 40-50 կգ ազդող նյութի հաշվով, որը նպաստում է վեգետատիվ մասերի  փարթամ աճին, ստեղծում շատ քանակությանմբ օրգանական նյութեր և կանխում է հունիսյան պտղավիժումը: Երրորդ սնուցումը պետք է տալ հուլիսի կեսերին` 25-30 կգ ազդող նյուի հաշվով, որը նպաստում է  պտուղների խոշորացմանը, նոր ծաղկաբողբոջների  հիմնադրմանը, հատկապես նրանց դիֆերենցմանը:  
Այնուհետև բերքահավաքից հետո` հոկտեմբերի վերջերին այգին պետք է պարարտացնել  90-100-ական կգ ազդող նյութի հաշվով ֆոսֆորական և կալիական պարարտանութերով:
Բարձր  ագրոտեխնիկայի, էտի և սնուցման, ինչպես նաև վեգետացիայի վերջում այգու պարարտացման  առաջադրված այս եղանակների կիրառումով հնարավոր կլինի վերացնել կամ մեղմացնել պտղաբերման պարբերականությունը: Եվ այսպիսով  ստիպել ծառերին`  ամեն տարի տալու բարձր և կայուն բերք:




To top