< Դանդուռը (պորտուլակ) մոլախոտ չէ, դեղ է
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔՈՍ


Քոսը ոչխարների սուր և խրոնիկական ընթացք ունեցող խիստ վարակիչ հիվանդություն է, որը արտահայտվում է քորով, մաշկի ախտահարությամբ, բրդաթափությամբ և քաշի անկումով:
Հարուցիչը: Մինչև 0.8 մմ երկարություն ունեցող, ձվաձև տզեր են, որոնք մակաբուծում են մաշկի վրա` սնվելով վերնամաշկով և ավիշով: Այս տզերը պատկանում են մշտական մակաբույծների թվին. այսինքն նրանք  մշտապես գտնվում են մաշկի վրա և բազմանում: Տզի մեկ զույգը տալիս է միլիոնների հասնող սերունդ: Հասուն տզի կյանքի տևողությունը 2 ամիս է:
Համաճարակաբանությունը: Քոսը տարածված է ամենուր, այդ թվում նաև Հայաստանում: Հիվանդության հարուցիչը նկատմամբ զգայունակ են բոլոր ցեղերի  և հասակների ոչխարները, հատկապես` նրբագեղմ և կիսանրբագեղմ:
Կենդանիները առավելապես վարակվում են ձմռան ընթացքում, փարախային պահվածքի շրջանում: Հիվանդության տարածմանը նպաստում են անասնաշենքի նեղվածությունը, բարձր խոնավությունը, ոչ լիարժեք կերակրումը, ճիճվային հիվանդություններով վարակվածները և այլն: Սովորաբար ամռանը խուզից հետո հիվանդությունը ձեռք է բերում խրոնիկական ընթացք և կրկնվում է աշնանը:  Գառները վարակվում են հատկապես 1.5-2 ամսական հասակում, ամռանը մայրերի հետ համատեղ պահվածքի դեպքում: Վարակի տարածման աղբյուր սովորաբար հանդիսանում են քոսով հիվանդ ոչխարները: Քոսի տզերը ոչխարներին կարող են անցնել նաև այլ տեսակի գյուղատնտեսական և տնային կենդանիներից:
Հիվանդության նշանները: Քոսի հիմնական և առաջին նշանը քորն է: Հիվանդ ոչխարները ատամների կամ ոտքերի միջոցով աշխատում են քորել մաշկի ախտահարված հատվածները  կամ էլ քսում են սուր ծայր ունեցող  առարկաներին: Հետագայում ախտահարված հատվածների բուրդը թափվում է, մաշկը բորբոքվում և կեղևակալվում է: Հիվանդ կենդանիների մոտ քորը հատկապես ուժեղանում է գիշերը կամ էլ մաշկը թրջվելուց հետո: 6-8 շաբաթվա ընթացքում հիվանդությունը ընդգրկում է ոչխարի ամբողջ մարմինը, բացի ոտքերից և գլխից: Հիվանդ ոչխարները  երբեմն ամբողջովին բրդաթափվում են: Հիվանդության խանգարման երևույթներ, իսկ գառների մոտ դանդաղում է աճն ու զարգացումը: Բուժման բացակայության դեպքում արձանագրում են ոչխարների մասսայական անկումներ:
Ախտորոշումը: Ախտորոշում են մաշկի լաբորատոր հետազոտության միջոցով: Անասնատերերը կարող են կողմնորոշվել հետևյալ հիմնական նշանների միջոցով` քոր, բրդաթափություն, մաշկի բորբոքում, բացի գլխից և վերջավորություններից: Կարելի է վերմաշկային հատվածից վերցնել բրդի կտորներ, տաքացնել 25-30 աստիճան ջերմության պայմաններում և դիտել սև ֆոնի վրա: Տզերը երևում են սպիտակ կետերի ձևով:
Բուժումը:  Մեկ հիվանդ ոչխար հայտնաբերելու դեպքում ողջ հոտը համառում են անապահով: Քոսով հիվանդ ոչխարներին բուժում են թաց և չոր եղանակով: Թաց եղանակով ոչխարներին մշակում են միայն ամռանը: Քոսի դեմ պայքարելու նպատակով առաջարկվում են հետևյալ դեղամիջոցները` Կրեոլին, Հեքսին, Նեոցիդոլ, Վետիոնոլ, Լինդան, Իվոմեկ,Պերմետրին և այլ պարաստուկներ: Ձմռանը ոչխարներին  մշակում են չոր եղանակով: Անասնապահները  և անասնատերերը պետք է լավ հիշեն, որ այս դեղամիջոցներով  կենդանիներին կարելի է մշակել միայն անասնաբուժի  կողմից նշանակված դեղամիջոցներով: Նոր ձեռք բերված ոչխարներին  անհրաժեշտ է սկզբնական շրջանում պահել առանձին, տզասպան նյութերով  մշակելուց հետո միայն խառնել հիմնական հոտին: Տզասպան նյութերով պարբերաբար ախտահանում են անասնաշենքերը, նրանց հարակից տարածքները, խնամքի առարկաները: Տնտեսությունում ոչխարների հետ համատեղ պահվող տավարին, ձիերին և շներին նույնպես մշակում են տզասպան նյութերով:


To top