< ԽՈՐՀՈՒՐԴ ՍԿՍՆԱԿ ՃԱԳԱՐԱՊԱՀՆԵՐԻՆ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՓԱԿ ԳՐՈՒՆՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


    Բանջարանոցային մշակաբույսերի հիվանդությունները մեծ մասամբ հանդիպում են նաև փակ գրունտում: Ինտենսիվ ջերմոցային արտադրությունում ավելի շատ են տարածվում ախտածին միկրոօրգաիզմներ, որոնք բանջարանոցային մշակաբույսերի մոտ առաջացնում են արագ զարգացող արմատային, ցողունային փտումների, պերոնոսպորոզ, որոնք հիմնականում առաջանում են հողի ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության հետևանքով: Փտումների ժամանակ հարուցիչը ախտահարում է բույսի արմատները և ցողունները:
Արմատներն ունենում են դարչնագույն թաց փտածություն և հեշտությամբ պոկվում են: Ցողունի ստորին, իսկ հետագայում ավելի վերին մասերում անոթային հանգույցները դառնում են բաց շականակագույն:
Նշված հիվանդությունների հարուցիչների դեմ, որոնք հիմնականում հողաբնակ են, պայքարի արդյունավետ ֆունգիցիդ է համարվում Պրեվիկուր G 07պատրաստուկը: Որպես հողային ֆունգիցիդ օգտագործելու դեպքում հեշտությամբ կլանվում է արմատներով և տարածվում ամբողջ բույսով: Խորհուրդ է տրվում պատրաստուկը կիրառել կանխարգելման նպատակով: Էֆեկտիվությունը բարձր է խոնավ հողի դեպքում: Օգտագործվում է 0.25 տոկոս պատրաստուկը` ջրելով 2-4 լ/մ2  հաշվով:
Ցանքի ժամանակ կատարել հողի սրսկում 0.15 տոկոս լուծույթով: Արմատների փտումների և պերոնոսպորոզի դեմ ցանքից հետո ջրել 0.25 տոկոս լուծույթով` 300 մլ մեկ բույսի հաշվով: Տնկումից հետո ջրել 0.15 տոկոս լուծույթով` 300 մլ մեկ բույսի հաշվով:
Վեգետացիայի ընթացքում մշակաբույսը պերոնոսպորոզի դեմ սրսկել 0.2-0.25 տոկոս լուծույթով /20-25 լ/10 լ ջ/,  մշակումների թիվը` 2, սպառման ժամկետը` 10 օր:  Պետք է նշել, որ մշակաբույսերը հիմնականում նախազգուշական են: Սակայն հիվանդության ուժեղ տարածման դեպքում կարելի է սրսկել առաջին նշաններն ի հայտ գալու ժամանակ:
Փտախտների, սև ոտիկի, ջերմատնային վիրուսային հիվանդությունների դեմ մշակաբույսը ջրել, ցողել կալիումական պերմանգանատի 3-5 գ 10լ ջ. լուծույթով:
Լավ արդյունք է տալիս արմատների շրջանում ավազի և մոխրի խառնուրդով` 100գ/մ2   2 սմ շերտով ախտահանումը:

Լ. Սիմոնյան
Երկրագործության և բույսերի պաշտպանության գ/կ
Կենսաբանական գիտ. թեկնածու


To top