< ԽՈՐՀՈՒՐԴ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻՆ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽՈՐՀՈՒՐԴ ՍԿՍՆԱԿ ՃԱԳԱՐԱՊԱՀՆԵՐԻՆ




Ճագարաբուծությունը ժամանակակից մեթոդներով վարելու համար սկսնակ ճագարապահներին անհրաժեշտ  են գիտելիքներ` այդ կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների` կերակրման, խնամքի, պահվածքի, բուժման եղանակի, ստացվող մթերքների մշակման, պահպանման,  հիվանդությունների, դրանց կանխարգելման ու բուժման մասին:
Չափազանց կարևոր է մայր ճագարները ձեռք բերել մասնագետի ցուցումով, հիվանդություններից ապահով տնտեսությունից: Ցանկալի է գնել 2-3 ամսական մատղաշ ճագարներ: Երբեք չի կարելի գնել թույլ, թերսնված կենդանիներ: Ճագարներին զննելիս հարկավոր է ձախ  ձեռքով ամուր սեղմել մորթամաշկը և պահել օդում`  կախված վիճակով: Առողջ ճագարը այդ վիճակում ՙամուր զսպանակի՚ տպավորություն է թողում: Վատառողջ և թույլ կենդանին ակտիվություն չի դրսևորում և թույլ կախվում է  ձեռքից: Առողջ ճագարի աչքերը պետք է լինեն պարզ, կոպերը չայտուցված, մազածածկը` հարթ ու փայլուն: Սկսնակ ճագարապահը պետք է իմանա, որ ճագարը շատ զգայուն կենդանի  է և ունի փխրուն  նյարդային համակարգ: Անսովոր աղմուկը, նույնիսկ ծանոթ առարկաների անակնկալ հայտնվելը, կարող են պատճառ դառնալ վիժումների և ձագակերության: Մոր հիվանդագին վիճակը ձագերի մոտ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Ճագարանոցում սպասարկման բոլոր աշխատանքները հարկավոր է կատարել հանգիստ` բացառելով շտապողականությունը: Անհատական ագարակային տնտեսություններում ճիշտ կազմակերպված և ընդհամենը 3-4 ճագարամայրերից բաղկացած ՙմինիֆերման՚ կանոնավոր կերակրման, ճիշտ խնամքի, պահվածքի և բուժման պայմաններում կարող է մեծամասամբ ապահովել ընտանիքում օգտագործվելիք մսի տարեկան պահանջը: Օրինակ` 4 մայր ճագարներից տարեկան կարելի է ստանալ  առնվազն 100 ձագ, իսկ դրանց նորմալ կերակրելու և խնամելու  դեպքում կստացվի շուրջ 350 կգ միս:  


To top