< ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄԸ ԱՐՅՈՒՆԱՊԱՐԱԶԻՏԱՅԻՆ ՀԻՎԱԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
25.01.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ



Աշխարհի բոլոր երկրներում, բոլոր ժողովուրդների համար ծաղիկը գեղեցկության խորհրդանիշ է: Մշակվող բազմաթիվ ծաղկաբույսերի շարքում մշտածաղկող մեխակը, վարդը և հերբերան զբաղեցնում են հատուկ տեղ: Ջերմասեր լինելու պատճառով այս ծաղկաբույսերը մշակվում են հիմնականում ջերմատնային պայմաններում:
Արտաքին գործոնների ազդեցությունը ծաղիկների աճի և զարգացման վրա:
Լույս: Ամենակարևոր գործոնն է, որը որոշիչ է բույսի աճի ու զարգացման համար: Մեխակը համարվում է երկար օրվա բույս: Օրվա երկար տևողությունը ու գիշերվա համեմատաբար ցածր ջերմաստիճանը նպաստում են ծաղիկներ կազմավորմանը: Լույսի թույլ ինտենսիվության պայմաններում տերևների կազմավորման ընթացքը ձգձգվում է, իսկ ծաղիկներինը` դադարում կամ ձգձգվում: Ծաղիկների նորմալ աճի և զարգացման համար պահանջվում է լավագույնը 15 հազար և նվազագույնը 4 հազար լյուքս լուսավորություն:
Մեր հանրապետության ջերմատներում ծաղիկների մասնավորապես` մեխակի, վարդի և հերբերայի մշակության ընթացքում կա երկու անբարենպաստ շրջան: Նախ` ամռանը ջերմատներում /հատկապես անգարային տիպի/ ինտենսիվ լուսավորության և երկար օրվա տևողության առկայությունը պահանջում է կիրառել արհեստական ստվերացում: Ինտենսիվ լուսավորությունը բացասաբար է ազդում երիտասարդ բույսերի վրա: Երկրորդը` ձմռանը, լուսավորության ցածր ինտենսիվության պայմաններում, բույսի բնականոն ծաղկման համար հաճախ անհրաժեշտ է լինում օգտագործել լրաաացուցիչ լուսավորություն:
Ջերմություն: Ծաղիկների աճի ու զարգացման համար մեծ նշանակությունունի օդի և հողի ջերմաստիճանը: Պետք է գիտենալ, որ բույսերի վեգետացիան  ջերմատներում անցնում է օդի ջերմաստիճանի զգալի տատանումների անցնում է օդի ջերմաստիճանի զգալի տատանումների պայմաններում: Ոչ տևական ժամանակով մեխակը կարող է դիմանալ  նաև բացասական ջերմաստիճանի: Մեխակի համար լավագույնը համարվում է 18-20 աստիճան C  ջերմաստիճանը: Ձմռանը ջերմաստիճանն անհրաժեշտ է պահել  ցերեկը 12-14, գիշերը 10-12, գարնանը և աշնանը` 16-18 և 14-16 աստիճան C  ջերմաստիճանի սահմաններում: Վարդի համար լավագույն ջերմաստիճնաը 15-25 աստիճան C ջերմաստիճանն է: Հերբերայինը` ամռանը, արևոտ եղանակին, 24-25 աստիճան C,  իսկ ձմռանը` 18-20 աստիճան C  ջերմաստիճանը:
Բարձր ջերմաստիճանը զուգակցվելով օդի հարաբերական բարձր խոնավության հետ, նպաստում է սնկային և վիրուսային հիվանդությունների զարգացմանն ու տարածմանը: Մեխակի համար շատ վտանգավոր են ցերեկվա և գիշերվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ  տատանումները, հատկապես գարնանը: Նման պայմաններում կտրած ծաղիկների 50-70 տոկոսն ունի պայթած բաժակաթերթիկներ: Գարնանը նույն ազդեցողությունն են թողնում նաև լույսի ինտենսիվության կտրուկ տատանումները:
Ծաղիկների մշակության ժամանակ հողի ջերմաստիճանն անհրաժեշտ է պահել 18-20 աստիճան C սահմաններում:
Հողի և օդի խոնավությունը: Մեխակը խոնավասեր մշակաբույս է, սակայն չափից ավելի խոնավությունը, հատկապես աշնան-ձմռան շրջանում, նպաստում է հիվանդությունների արագ տարածմանը, վատթարացնում հողագրունտի  օդային ռեժիմը և դժվարացնում  արմատային համակարգի աճը: Այդ պատճառով առաջարկվում են հաճախակի, բայց ոչ առատ ջրումները: Մեր պայմաններում  մեխակն ամռանը ընդունված  է ջրել շաբաթը 2-3 անգամ, անձրևոտ և ամպամած օրերին շաբաթը 1 անգամ: Ձմռանը և աշնանը խիստ կրճատվում է ոռոգումների հաճախականությունը` ամիսը 2-3 անգամ: Ամռանը մեխակի համար  հողի լավագույն խոնավությունը համարվում է  սահմանային խոնավության 75-80 տոկոս, հերբերային` 70 տոկոս աշնան-ձմեռային շրջանում համապատասխանաբար` 70 և 60 տոկոս: Օդի հարաբերական խոնավության լավագույն նորման համարվում է 60-70 տոկոսը: Օդի հարաբերական խոնավության հետագա իջեցումը նպաստում է  բույսի  արդյունավետ ճյուղավորության գործակցի` փոխարինող ընձյուղների քանակի նվազմանը: Ցածր ջերմաստիճանների դեպքում, սկային հարուցիչներից զերծ պահելու նպատակով, օդի հարաբերական խոնավությունն անհրաժեշտ է պահել 50-60 տոկոսի սահմաններում:



To top