< ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՊԱԼԱՐՆԵՐԸ ՏՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ
25.01.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄԸ ԱՐՅՈՒՆԱՊԱՐԱԶԻՏԱՅԻՆ ՀԻՎԱԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ



Ելնելով անասնապահությունում առաջացած ներկա խնդիրներից, որոնք թույլչեն տալիս հատկապես մասնավոր, ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, նպատակահարմար ենք գտնում անասնապահությամբ զբաղվողների ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսական կենդանիների մոտ ավելի հաճախ հանդիպող պիրոպլազմիդոզներից կենդանիներին պաշտպանելու խնդիրներին, որը կնպաստի հարկադիր սպանդների և անկումների նվազեցմանը և ավելորդ ֆինանսական միջոցների կորստի կրճատմանը:
    Պիրոպլազմիդոզները խոժոր և մանր եղջերավորների կենդանիների, ձիերի,  ճագարների և թռչունների արյունապարազիտային հիվանդություններ են: Արյան պարազիտները միաբջիջ նախակենդանիներ են, որոնք տեղավորվում են արյան կարմիր գնդիկների մեջ և ունեն կլոր օղակի կամ զույգ տանձի ձև: Հարուցիչների հիմնական փոխանցողները արոտավայրի տզերն են, որոնք խոշոր և մանր կենդանիների մոտ առաջացնում են պիրոպլազմոզ, բաբեզիոզ, ֆրանսելիոզ, թեյլերոզ, անապլազմոզ հիվանդությունները, իսկ ձիերի մոտ` պիրոպլազմոզ, նուտալիոզ հիվանդությունները: Պարազիտները լրիվ զարգացման են հասնում երկու տիրոջ` արոտային տզերի և կենդանիների օրգանիզմում ապրելով: Պիրոպլազմիդները բազմանում են հիմնական տիրոջ /տզի/ օրգանիզմում անսեռ ճանապարհով: Կենդանիների վարակը կատարվում է արոտավայրում տզերի կծելու միջոցով:
Հիվանդացած կենդանիների մոտ պիրոպլազմիդոզների ախտածնությունում կարևորը պարազիտների կողմից հիվանդի արյան ձևավոր տարրերի, հատկապես էրիթրոցիտների քայքայումն է: Պետք է նշել, որևէ եղանակով առաջացած իմունիտետը կարճատև է և ոչ հուսալի, քանի որ օրգանիզմում պարազիտների ոչնչացումից հետո իմունիտետը թուլանում է և անհետանում: Այսպիսով ընկնում է նաև  կենդանիների օրգանիզմի դիմադրողականությունը նաև այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ:
    Անապահով տնտեսություններում  հաճախ անկումները հասնում են մեծ չափերի, քանի որ համաճարակային երեք օղակները առկա են /զգայուն կենդանի, փոխանցող տիզ, հիվանդ կամ վարակակիր կենդանի/: Նպատակը  պետք է լինի տնտեսությունները դարձնել ապահով, երեք օղակներից մեկը` հատկապես փոխանցող օղակը ոչնչացնելը:
    Կավարի պիրոպլազմոզի հարուցիչը  պիրոպլազմա բեգեմինումն է: Պարազիտի փոխանցող տերը բոոֆիլուս կալկառաուս տիզն է, որի թրթուրները բնության մեջ երևում են գարնանը` մարտ և ապրիլ, իսկ երկրորդ սերունդը հունիս ամսվա վերջին: Հիվանդության բռնկումը պայմանավորված է հենց այս թրթուրների ի հայտ գալու հետ, երբ տզերը կծում են կենդանիներին:
    Հիվանդությունն ընթանում է սուր տենդի նշաններով, ջերմաստիճանը բարձրանում է 41-42 աստիճանով մնալով կայուն, գաղտնի շրջանը 1-2 շաբաթ է, տեսանելի լորձաթաղանթները սկզբում լիում են սակավարյուն, իսկ հետո դեղնում են, մեզը լինում է կարմիր գույնի, խանգարում է  սիրտանոթային և մարսողական օրգանների ֆունկցիան, էրիթրոցիտները նվազում են, 5-8 օրից կենդանին մահանում է: Տեղական տավարը համեմատաբար դիմացկուն է, ձեռք բերելով իմունիտետ, իսկ անապահով վայրերից և արտերկրներից ներմուծվածները հիվանդանում են բռնկումով և ծանր ընթացքով:
    Հիվանդության ախտորոշման ժամանակ չպետք է շփոթել սիբիրախտ հիվանդության հետ, որով հիվանդանում են գյուղատնտեսական բոլոր կենդանիները, երբ արյունը չի մակարդվում ու որոշ կլինիկական նշաններով նմանվում է: Սպանդի ենթարկված մսեղիքի արտաքին տեսքը շատ դեպքերում դեղնավուն է, այն ավելի  նկատելի է ջլերում, փակեղներում և ճարպային հյուսվածքում: Այդպիսի մսեղիքը համարվում է պայմանական պիտանի և խորհուրդ է տրվում  լաբորատոր ստուգումից հետո ուղարկել երշիկի, պահածոների արտադրություն:
    Բուժումը և պրոֆիլակտիկան:  Խորհուրդ է տրվում ապրիլից հունիս ամիսներին ուշադիր լինել և պայքար ծավալել հիվանդ կենդանիների օրգանիզմում հարուցիչների ոչնչացնելու և փոխանցող տզերից պաշտպանելու ուղղությամբ: Պիրոպլազմիդոզների նկատմամբ անապահով տնտեսություններում անհրաժեշտ է կիրառել քիմիական պրոֆիլակտիկա` ներարկելով  զգայունակ կենդանիների յուրահատուկ պրեպարատներ: Տավարի և ձիերի պիրոպլազմոզի դեպքում  ներարկում են տրիպսին 1 կգ քաշին  0.005 գ 1 տոկոսանոց լուծույթ 30 ր եռացնելուց հետո, պիրոպլազմինի 12 տոկոսանոց լուծույթ 1 կգ քաշին 0.001 գ, 1-5 րոպե ստերիլիզացնելուց հետո: Թեյլերիոզի դեպքում սունֆանթրոլ և նագանին, մանր եղջերավոր կենդանիներին տրիպաֆլավին, ազդին և հեմոսպորդին` բարելավելով կերակրման, խնամքի և սանիտարահիգիենիկ պայմանները: Փոխանցող տզերի դեմ պետք է պայքարել ախտահանելով անասնաշենքերը և 21-25 օրը մեկ փոխել արոտները: Խոշոր  և մանր եղջերավոր կենդանիներին մշակում են հակապարազիտային լուծույթներով, 1 տոկոսանոց եռքլորմետաֆոզ-3, կրեոլինով և այլն: Քանի որ տեխնիկական  քլորոֆոսը պարունակում է  65-97 տոկոս ակտիվ գործող նյութեր, ապա տզերը ոչնչանում են 10-60 րոպեի ընթացքում ու 7օր պաշտպանում կենդանիներին, որից հետո պետք է ցողարկել հատուկ հարմարանքներով: Սիստեմատիկ պետք է հետևել բույսերի ցանքաշրջանառությանը և հողի որակյալ վարին, որը կնպաստի տզերի և թրթուրների քանակի կրճատմանը և ոչնչացմանը:




Ա. Տոնոյան
Արմավիրի ԳԱՄԿ-ի ԳԽ
























To top